Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցում Կրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ը Կենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ) Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆ Ում այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտի Ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»

Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆՓետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարըԱդրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է Թուրքիա
Մամուլ

Կոնսենսուս՝ առանց մանիպուլյացիաների․ «ոսկե միջինի» անհրաժեշտությունը

«Փաստ» թերթը գրում է․ «Նկատե՞լ եք, որ արտաքին քաղաքականության որևէ իրադարձության Հայաստանում տրամագծորեն տարբեր կերպ են արձագանքում իշխանությունն ու ընդդիմությունը՝ հասարակությանը գցելով մոլորության մեջ ու թույլ չտալով, որ վերջինս կարողանա օբյեկտիվ կարծիք ձևավորել որևէ իրադարձության վերաբերյալ։ Բերենք ամենաթարմ օրինակը։

Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում՝ ասված է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորհրդի՝ Բրյուսելում կայացած երկրորդ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:
Խորհուրդն ընդգծել է, որ Եվրամիությունը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ-ը արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Ողջունել է նաև ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Իշխանությունները, բնականաբար, շեշտադրումը կատարում են այն փաստի վրա, որ ԵՄ-ն ավելացրել է Հայաստանի հատկացումները՝ դա պայմանավորելով հեղափոխության գործոնով։ Ընդդիմությունը չարախնդում է, որ Փաշինյանն այդքան մուննաթ եկավ ԵՄ-ի վրա, որ համարժեք չեն արձագանքում Հայաստանում կատարված հեղափոխությանը, սակայն Բրյուսելն ընդամենը 25 միլիոնով ավելացրեց Հայաստանի հատկացումները։

Չգիտեմ՝ 25 միլիոն եվրոն նշանակալի՞ց գումար է, թե՞ ոչ, սակայն չեմ կարծում՝ հատկացման ավելացումն ուղղակի կապ ունի տեղի ունեցած հեղափոխության հետ, որովհետև նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն անցած մեկ տարվա ընթացքում որակապես չեն փոխվել։ Ճշմարտությունը սա է, մյուս կողմից՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն իզուր են չարախնդում, որովհետև նույն աննշան առաջընթացը լինելու էր, եթե իշխանության ղեկին լինեին իրենք։ Օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է ու այդ կարգավիճակում չի կարող որակապես այլ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի իշխանություն է երկրում։

Կամ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ԵՄ-ն ողջունել է Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Միանգամայն ճիշտ է, սակայն ճշմարտությունը ներկայացվում է կիսատ ու ընտրողաբար, որովհետև Բրյուսելը շարունակ պնդում է, որ դատական ռեֆորմը պետք է համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը, այլ խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի իմպուլսիվ իշխանություններին հասկացնում է, որ դատարանների դռներ փակելու պրակտիկային պետք է վերջ տրվի։ Նույնը վերաբերում է վեթինգի, այսպես ասած, հայկական ձևով իրականացմանը, որովհետև իրար հետևից հրաժարական են տալիս ԲԴԽ անդամները, դատական համակարգը կանգնում է ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ, սակայն մենք առայժմ ականատեսն ենք ոչ թե վեթինգի ինստիտուցիոնալ հիմքերի մշակմանը, այլ դատական իշխանության նկատմամբ նոր իշխանության ջանքերի բազմապատկմանը։

Այսքանով հանդերձ՝ օբյեկտիվ չեն նաև նախկինները, որովհետև, եթե միջազգային կառույցներն անընդհատ խոսում են դատական ռեֆորմի անհրաժեշտության մասին, առնվազն տողատակում ակնարկում են, որ անցյալից խիստ անմխիթար ժառանգություն ենք ստացել։

Իհարկե, բնական է, որ իրադարձությունների վերաբերյալ տարբերվող մոտեցումներ պետք է ունենան իշխանություններն ու ընդդիմությունը, սակայն այդ տարբերությունը պետք է ձևավորվի ոչ թե մանիպուլյացիաների, այլ կոնկրետ փաստերի հենքով։ Այլապես տպավորություն է, որ երկուստեք փորձ է արվում մանիպուլացնել հասարակությանը։ Իսկ առհասարակ՝ իդեալական կլինի, եթե արտաքին քաղաքական հարցերում Հայաստանում ձևավորվի քաղաքական կոնսենսուս, առնվազն՝ դրանք չդառնան ներքաղաքական շահարկումների թեմա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: