Երեւանում տաքսու վարորդին սպանելու համար հետախուզվողին հայտնաբերել են Վանաձորում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում Լոռու մարզում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 30-ամյա Զորիկ Մանուկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վեջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 113 հոդվածւի 2-րդ մասի 6-րդ կետով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քիչ առաջ Զ. Մանուկյյանին Լոռու մարզից տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, քանի որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ կայացրել է երկասմյա կալանքի որոշում:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վազգեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 30-ամյա Զորիկ Մանուկյանի նկատմամբ, ով ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանում կատարված սպանության կասկածանքով։
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկակցնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և եթե Զ. Մանուկյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ։ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հունիսի 10-ին Զ. Մանուկյանը սպանել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Սարգիս Ավագյանին, ով Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Գլինկայի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում Ս. Ավագյանի հետ վիճաբանել են Զ. Մանուկյանը, նրա ընկերը՝ Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Բողոջոջյանը, որի ժամանակ Զ. Մանուկյանը դանակով հարվածել է Ս. Ավագյանի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Նշված վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վ. Ֆ.-ն, ով Էրեբունի հիվանդանոց էր ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել Վ. Ֆ.-ի կյանքը փրկել։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա