Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից Քննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ Սոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններից Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Քայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից Զելենսկին չի մեկնելու Մոսկվա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացու Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. Թրամփ Թրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասին Գերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարը Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում

Առողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունիցՔննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալԻրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմՍոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցԶելենսկին չի մեկնելու ՄոսկվաՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել ԵրևանումԹրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆՓետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարըԱդրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի
Մամուլ

Քաղաքական ուղերձ Հայաստանին

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հերթական հանդիպումը։

Հունվարին Փարիզում եւ ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջեւ՝ հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ եւս, մասնակիցների միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։

Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։ Միեւնույն ժամանակ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները եւ սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների եւ հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձեւավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։

Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը եւ ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»,- ասված էր հայտարարության մեջ։

Մեր տեղեկություններով, սակայն, ի տարբերություն նախորդ նմանատիպ հանդիպումների՝ սպասվելիք հանդիպման մեջ մի կարեւոր առանձնահատկություն կա, որը դիտարկվում է՝ որպես քաղաքական ուղերձ։

Այսպես, եթե Ռուսաստանում հայ-ադրբեջանական արտգործնախարարների մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել հենց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո եւ նրա իսկ մասնակցությամբ, ապա 168.am-ի դիվանագիտական աղբյուրներն ԱՄՆ-ից հայտնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների գալիք հանդիպմանը չի մասնակցելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ամերիկյան կողմից այդ հանդիպումն ավելի ցածր կարգի պաշտոնյա է համակարգելու։

Սա որոշակիորեն դիտվում է նաեւ՝ որպես վերաբերմունքի արտահայտություն։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարեւորության հետ։

Եթե սրան գումարում ենք նաեւ այն փաստը, որ ամերիկաադրբեջանական հարաբերությունները, հատկապես՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, բավականին ռացիոնալ են դարձել, եւ, ի տարբերություն հայ-ամերիկյան հարաբերությունների՝ բազմաթիվ ձեռքբերումներ ու երկուստեք փոխադարձ օգտակար պայմանավորվածություններ ունեն, կարող ենք եզրակացնել, որ Պոմպեոյի բացակայությունն այդ հանդիպմանը քաղաքական ուղերձ է՝ հղված հայկական կողմին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում