Արտակարգ դեպք Երևանում. երեխան մանկապարտեզից տուն է եկել կապտուկներով
Ֆեյսբուքյան օգտատեր Արաքս Մարտիրոսյանը հրապարակել է իր երեխայի լուսանկարները՝ «Մասնավոր պարտեզ հաճախելու, մեղմ ասած, մեր խիստ անհաջող փորձը» վերտառությամբ գրառմամբ:
«Երկար մտածեցինք՝ ինչպես արձագանքել նախօրեին մասնավոր պարտեզում մեր բալիկի հետ պատահած միջադեպին։ Այս պահին թերևս ամենաճիշտ արձագանքը մեր կողմից խնդիրը բարձրաձայնելն է, ուշադրություն հրավիրելը այս ոլորտում առկա բացերի ուղղությամբ, քանի որ հրաժարվեցինք Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք ներկայացնել հաղորդում, բայց նման հանցավոր անփութությունն ու անուշադրությունն անհետևանք թողնել չի կարելի։
Մի քանի օր քիչ ժամերով մեր 2-ամյա բալիկի հետ հաճախել ենք Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Տատա» մասնավոր պարտեզ, երեկ առաջին անգամ փորձեցինք երեխային թողնել պարտեզում ավելի երկար ժամանակով՝ 6-7 ժամ, այդ ընթացքում երեխայի խնամքով զբաղվող մասնագետները վստահեցրել են, որ երեխան հանգիստ է, դժվարությամբ, բայց քնել է։ Սակայն պարտեզում օրվա վերջում երեխայիս գտել եմ ճակատի տարբեր կողմերում երկու մեծ կապտուկով՝ այտուցված, կարմրակապտավուն երանգով, թշին կարմիր հետքերով, ծնկին քերծվածքով, բդիկի շրջանում կարմիր հետքերով ու սա մի քանի ժամվա ընթացքում, երբ ինձ վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է։
Ինձ ասացին, որ քնած ժամանակ երեխան գլուխը հարվածել է մանկական մահճակալին` այն դեպքում, երբ մինչ այդ վստահեցնում էին նույնիսկ, որ մանկական ննջասենյակում երեխաները երբեք միայնակ չեն լինում, այնինչ մեր բալիկն ունի երկու մեծ կապտուկ ու այլ հետքեր թշի շրջանում, որոնք դժվար է պատկերացնել՝ ինչից են առաջացել։ Ուզում եմ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել մանկական խնամքի կենտրոնների, մասնավոր պարտեզների վրա, այն հարցի վրա, թե ովքեր են ստանում նման գործունեություն ծավալելու լիցենզիա, արդյոք ստանում են ընդհանրապես լիցենզիա, որքանով են նման կենտրոններում մեր երեխաներն անվտանգ և ով է ընդհանրապես պատասխանատու նման վայրերում մեր երեխաների անվտանգության համար, որովհետև նման անխիղճ անուշադրությունը երկու տարեկան բալիկի նկատմամբ անպատկերացնելի է։
Իսկ ծնողներին հորդորում եմ այս տարիքի երեխաներին վստահել կենտրոնների, որտեղ կա տեսահսկողություն, թեև մենք ուշադիր ծնողներ ենք և մեր ընտրությունը կատարել էինք երկար ուսումնասիրությունների արդյունքում։
Հ․Գ․ Ի սկզբանե հասկանում էինք նաև, որ երեխայի ադապտացիայի համար օրեր են պահանջվելու, կարող էինք հասկանալ նույնիսկ, որ քերծվածքներ ունենար կամ կապտուկ, բայց այսքանը շատ չե՞ն մեկ օրվա համար»,- գրել է նա:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ