Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասները Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման

Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունեն
Հայաստան

Ակնկալում ենք, որ մեզ կգնահատեն ըստ մեր գործողությունների. Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրյուսելում

Ակնկալում ենք, որ մեզ կգնահատեն ըստ մեր գործողությունների: Այս մասին նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է.


«Մենք այսօր շատ արդյունավետ քննարկում ունեցանք Հայաստան-ԵՄ գործընկերային խորհրդի երկրորդ հանդիպման շրջանակներում: Մենք մտքեր փոխանակեցինք հարցերի լայն շրջանակի շուրջ՝ քաղաքական հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ոլորտային համագործակցություն, զարգացում եվրոպական գործընկերության շրջանակներում:

Մենք եւս մեկ անգամ ընդգծեցինք, որ մեր համապարփակ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների եւ դրանք պահպանելու ամուր հանձնառության վրա: Հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, կայուն ինստիտուտներ եւ տոկուն հասարակություն ունեցող ամուր ժողովրդավարություններ կառուցելու համատեղ ձգտումների վրա:

Մենք նաեւ քննարկել ենք վերջին տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, եւ ես ներկայացրեցի կառավարության կողմից ձեռնարկված տարբեր միջոցաեումները, տարբեր քաղաքականությունները, որոնք առնչվում են կոռուպցիայի խնդրին, սոցիալ-տնտեսական ոլորտում բոլորի համար հավասար պայմանների եւ հնարավորությունների ստեղծման կարեւոր առաջնահերթությանը, ինչպես նաեւ այս ուղությամբ համապատասխան քաղաքականության իրականացմանը:

Մենք նաեւ Եվրոպական միության մեր գործընկերներին ենք ներկայացրել որոշ վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչ ձեւով է մեր քաղաքականությունն անդրադարձել տնտեսության վրա, ինչպես նաեւ ընդգծել ենք մեր խորը հանձնառությունը՝ իրականացելու այդ բարեփոխումները, որոնք բխում են 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության ոգուց եւ էությունից:

Ես նաեւ անդրադարձա Հայաստանում իրավական բարեփոխումների էական առաջնահերթությանը, որը շատ մեծ տեղ է զբաղեցնում մեր ներքին օրակարգում՝ ընդգծելով մեր համագործակցության կարեւորությունն այդ նպատակին հասնելու համար:

Մենք արժեւորեցինք առաջին Գործընկերության խորհրդից հետո արձանագրված զարգացումը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխադարձ այցելությունների համատեքստում: Կցանկանայի նշել, որ մենք շատ կարեւոր երկկողմ այց ունեցանք մարտին. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Բրյուսել: Ցանկանում եմ նորից շեշտել ինչպես այս այցի, այնպես էլ դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կարեւորությունը, այդ թվում այն պայմանավորվածությունների, որոնք վերաբերում են մեր հարաբերությունների խորացմանը որոշակի ոլորտներում եւ Հայաստանի զարգացմանն ուղղված հստակ ծրագրերին, որոնք մենք համաձայնել ենք միասին առաջ մղել: Ես նաեւ ցանկանում եմ անդրադառնալ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին, որոնք միանգամայն վճռական նշանակություն ունեին: Դրանք իրապես ազատ եւ արդար գնահատվեցին միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Եվ ինչն ամենակարեւորն է, դրանք այդպիսին ընդունվեցին մեր հանրության կողմից: Եվս մեկ անգամ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ-ին եւ ԵՄ անդամ երկրներին այս ընտրությունների բարեհաջող կազմակերպման հարցում մեզ տրամադրած աջակցության համար:

Մենք նաեւ այսօր հանգամանալից քննարկեցինք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Այս համաձայնագիրը, ըստ էության, մեր հարաբերությունների սահմանադրությունն է, որի շրջանակներում մենք մշակել ենքմեր համագործակցությունը քաղաքական, արդարադատության, առեւտրի, անվտանգության, մարդու իրավունքների, զարգացման ոլորտներում, ինչպես նաեւ այնպիսի ոլորտային ուղություններով, ինչպիսիք են տրանսպորտը, հաղորդակցությունը, շրջակա միջավայրը եւ այլն:

Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից` իմ երախտագիտությունը հայտնելու ԵՄ անդամ այն երկրներին, որոնք, այս պահի դրությամբ, արդեն իսկ վավերացրել են ՀԸԳՀ-ն, եւ կցանկանայի նաեւ կոչ անել անդամ մյուս երկրներին քայլեր ձեռնարկել իրենց ներքին վավերացման գործընթացներն արագացնելու ուղղությամբ, որպեսզի ՀԸԳՀ-ն վերջնականապես ուժի մեջ մտնի:

Այսօրվա հանդիպման ամենակարեւոր արդյունքներից մեկն այն էր, որ մենք նաեւ քննարկեցինք եւ համաձայնեցինք ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ: Այն մեզ համար ուշադիր կերպով մշակված ծրագրային փաստաթուղթ է, որը համաձայնագրի կիրարկումը եւ մշտադիտարկումը դարձնում է լավ կառուցված եւ թիրախավորված: Մենք նաեւ գնահատեցինք Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթություններն՝ ուղղված մեր հարաբերությունների հետագա խորացման խթանմանը:

Մենք լայնորեն քննարկեցինք երկկողմ եւ բազմակող օրակարգին վերաբերող մի շարք կարեւոր հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, որոնց, մասնավորապես, Տիկին Մոգերինին արդեն իսկ անդրադարձավ, եւ որոնք ես լիովին կիսում եմ:

Մենք նաեւ կարծիքներ փոխանակեցինք Հայաստան-Եվրամիություն վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ, ինչը կարեւոր փոխադարձ հանձնառություն է՝ արտահայտված տարբեր երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերում:

 

Մենք մեր կողմից հետեւողական քայլեր ենք ձեռնարկում վիզայի դյուրացման եւ հետընդունման պայմանագրերի արդյունավետ կիրարկման ուղղությամբ: Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի ակտիվ խթանման նպատակով մենք ներգրավված ենք եղել անդամ պետությունների հետ ուղիղ երկխոսության մեջ՝ իհարկե ԵՄ կառույցների հետ ներգրավվածությանը զուգահեռ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ այս հարցին անդրադարձել ենք մեր հանդիպման ժամանակ. այն կարեւոր հարց է, որը կոնսոլիդացնում եւ ամրապնդում է մեր հարաբերությունների բնույթը՝ մարդկանց միավորելու ճանապարհով: Մարդկանց միջեւ շփումների դրյուրացումն ամրապնդում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորությունը, եւ այդ գործընթացքում ես տեսնում եմ մեր ժողովուրդների ազատ տեղաշարժի եւ կապերի ամրապնդմանը միտված քայլերի արագացման կարեւոր քաղաքական գործառույթը: Փոխկապակցվածությունը եւ շարժունակությունն այդ առումով կարեւոր քաղաքական նշանակություն ունեն:

Մենք նաեւ ակնկալում ենք, որ մեզ կգնահատեն ըստ մեր գործողությունների` այլ համատեքստերի հետ կապելու փոխարեն: Ես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի նախագահ պարոն Յունկերին այն ամուր աջակցության համար, որը նա հայտնել է վարչապետ Փաշինյանի այցի եւ վարչապետի հետ հանդիպման, ինչպես նաեւ մարտին կայացած նրանց համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Այսօրվա մեր քննարկման մյուս թեման Արեւելյան գործընկերության տասնամյակն էր: Արեւելյան գործընկերության կարեւոր նվաճումներից է ընդհանուր արժեքների գնահատումը, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում եւ մեր երկրում կայուն զարգացման գործում ունեցած կարեւոր ներդրումը: Ցանկանում եմ նաեւ հայտարարել, որ մենք մեր սեփական ներդրումը կունենանք ազգային մակարդակով՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկելով երիտասարդության հզորացմանը եւ նորարությանը նվիրված միջոցառում: Իհարկե, հրավեր ենք հղում ԵՄ անդամ երկրների մեր բոլոր գործընկերներին եւ, իհարկե, ԱլԳ անդամ երկրներին եւ ակնկալում ենք հյուրընկալել նրանց Հայաստանում:

Այսօր մենք նաեւ քննարկել ենք «20 արդյունք մինչեւ 2020թ»-ի իրականացումը:

Իհարկե, մենք նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եւ ես վերահաստատել եմ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային միջնորդության ձեւաչափի շրջանակներում: Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են բանակցային գործընթացում: Մեզ համար մյուս կարեւոր առաջնահերթությունը վերաբերում է նրան, որ ուշադրության կենտրոնում պահենք խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորումը եւ խթանումը: Հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, լարվածության աճի վտանգների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը շարունակում են մնալ շատ կարեւոր առաջնահերթություններ: Ռազմատենչ հռետորաբանությունից եւ ատելության խոսքից հրաժարումը խիստ կարեւոր պայմաններ են բանակցություններում առաջընթացի համար:

Մենք ողջունում եւ ընդգծում ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ԵՄ-ի աջակցության կարեւորությունը: Մենք նաեւ գնահատում ենք Եվրամիության դերը՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ աջակցելու բանակցային գործընթացում առաջընթացին նպաստող միջավայրի ձեւավորմանը: Եվ մենք նաեւ ընդգծել ենք, որ նման ծրագրերը պետք է լինեն շատ զգուշորեն թիրախավորված, որպեսզի իրապես ծառայեն մարդկանց միջեւ շփումների նպատակին:

Կցանկանայինք վերահաստատել, որ մենք խորապես գնահատում ենք Եվրամիության հետեւողական դիրքորոշումը՝ աջակցելու գործընթացին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչպես նաեւ աջակցելու այն առաջարկություններին ու գաղափարներին, որոնք ներկայացվում են այս ձեւաչափի, այս բանակցությունների շրջանակներում։

Եվ, իհարկե, մենք խորապես վստահ ենք Եվրոպական միության նմանօրինակ համակարգված աջակցության հետեւողականության վրա: Մենք նաեւ դա ենք քննարկել։ Ուստի եւս մեկ անգամ շնորհակալություն դրա համար։

Ցանկանում եմ խոսքս եզրափակել կրկին նշելով, թե որքան բարձր ենք գնահատում այն լայն համագործակցությունը, որը մենք ունենք Բարձր ներկայացուցչի եւ Հայաստանի նվիրյալ բարեկամներ հանդիսացող իր թիմի հետ, ովքեր լավ են ճանաչում Հայաստանը, եւ ովքեր եղել են ակտիվ դերակատարներ այն ամենում, ինչը մենք կոչում ենք Հայաստան-Եվրամիություն ամուր հարաբերություններ։ Ես ցանկանում եմ առիթն օգտագործել շնորհակալություն հայտնելու նաեւ մեր թիմին՝ բաղկացած Հայաստանի կառավարության տարբեր անդամներից՝ փոխնախարարների եւ այլ մակարդակներով, ովքեր տարվա ընթացքում ջանասիրաբար աշխատել են մեր հարաբերություններն առարկայական դարձնելու համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Ֆեդերիկա՛, բարեկամական ոգու, աջակցության, պրագմատիզմի եւ կայուն հանձնառության համար՝ ուղղված Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման կարեւորագույն առաջնահերթությանը»: