ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում՝ Շպայերը նշել է, որ վերջին մեկ տարում Հայաստանում տպավորիչ փոփոխություններ են տեղի ունեցել:
ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է, որ 2020-ի ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
«Անցյալ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն: Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ամենը տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, և մենք պետք է անենք ամեն հնարավորը նրանց աջակցելու համար:
Անցյալ տարի Հայաստանը ժողովրդավարական ընտրություններ անցկացրեց, որի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Վերջերս նրա կառավարությունը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որով գումար է հատկացվում՝ աջակցելու Հայաստանում տնտեսական աճին և դատական համակարգի կառավարության բարելավմանը»,- նշել է Շպայերը՝ ընդգծելով, որ ժողովրդավարական բարեփոխումների համար մեկ տարում հատկացվող ֆինանսական օգնության ծավալը մեծանում է 40 մլն դոլարով:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ