Կին վարորդը բախվել է Mercedes-ին, կանչել ընկերներին, Mercedes-ի վարորդը դիմել է փախուստի և վրաերթի ենթարկվել
Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ ՖՈՒԴ»-ի դիմաց, բախվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 29-ամյա Նարեկ Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի 10 VV 666 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է BMW մակնիշի և վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, զանգահարել է իր ծանոթ ընկերներին, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ փորձել են հաշվեհարդար տեսնել Mercedes-ի վարորդի հետ:
Նրանք հարձակվել էն Ն. Աբրահամյանի վրա, վերջինը դիմել է փախուստի և այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել, իսկ BMW մակնիշի ավտոմեքենան և այդ աղջկա ահազանգով դեպքի վայր ժամանած երիտասարդները դիմել են փախուստի:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ BMW-ի վարորդի, նրա ահազանգով դեպքի վայր ժամանած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ BMW-ի համարանիշներն են 36 CL 733, իսկ վարորդը Թամարա Հայրապետյանն է:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ