Երբ կոկորդիլոսները թռչում են. աբսուրդի միտումնավոր խտացում
«Իրավունքը» գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հերթական գլուխգործոցը. որ ժամանակին կոկորդիլոսները թռչում էին, դարձել է համացանցային քննարկումների առարկա այդ նույն մարզպետի խոստովանության հետ մեկտեղ, որ իր բարեկամներին է ընդունել աշխատանքի: Դե, հիշելով 40 հազար հեկտարի մասին նրա խայտառակ պատմությունը՝ այլևս թռչող կոկորդիլոսների վրա զարմանալու տեղ չի մնում:
Իհարկե, ՔՊCC-ի ստանդարտ քայլոյի մարմնացում Գարիկ Սարգսյանը, ինչ-որ տեղից լսելով, որ անատոմիական տեսակետից նմանություններ կան կոկորդիլոսի ու թռչնի աղեստամոքսային տրակտների միջև, չէր կարող գալ այլ եզրակացության, քան կոկորդիլոսի թռչելու ունակությանը: Առավել ևս, որ կոկորդիլոսաբուծության նրա «իդեա-ֆիքսի» արշալույսին ՊԵԿ-ն էր երկար-բարակ մտածում, թե որպես ինչ է ներմուծվում կոկորդիլոսի ձուն՝ որպես թռչնի՞, թե՞ այլ կենդանու ձու:
Իսկ կոկորդիլոսաբուծություն զարգացնել անպայման արժե: Աբովյանի խայտառակ պարտությունից հետո մյուս քայլո մարզպետին՝ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին հո չե՞ն ուղեկցելու պարոն Ծառուկյանի առյուծների մոտ: Ավելի լավ է Գարիկի հարազատ կոկորդիլոսների մոտ տանեն: Բայց կատակը կատակ, սակայն ՔՊCC -ում տիրում է կատարյալ գզվռտոց, ուր գրեթե բոլորը բոլորի տակ փորում են: Եվ ասում են, որ Նիկոլն էլ մտքի ծայրով անցկացնում է աստիճանաբար տարբեր պաշտոններում իր քայլոներին փոխարինել Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերով:
Երևում է, պետականաքանդության արագացում են սպասում իրենից, ու քայլոները թեև քանդող են, բայց՝ ապաշնորհ, իսկ լևոնականները պրոֆեսիոնալ քանդող են:
Ու քանի որ Նիկոլի վարկանիշն էլ սրընթաց անկում է ապրում, Արցախում նրա վարկանիշը վիճակագրական սխալի տիրույթում է գտնվում, իսկ Հայաստանում առայժմ դրանից մի փոքր բարձր է, այլ ելք չի մնում, քան փորձել ստեղծել վախի ու խառնաշփոթի մթնոլորտ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ