Ավոկադոյից մինչև լոլիկ. նախորդ տարվա համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 % գնաճ
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թ. մայիսին 2018 թ. նախորդ ամսվա նկատմամբ սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ: Այս ցուցանիշին զուգահեռ՝ գնաճ է արձանագրվել սննդամթերքի այնպիսի տեսակների դեպքում, որոնք քաղաքացիների համար առաջին անհրաժեշտության նշանակություն ունեն:
Օրինակ՝ մսամթերքի ապրանքախմբում 2,4 տոկոս գնաճ է արձանագրվել, ձվի գինը 2019 թ. մայիսին 2018 թ. մայիսի համեմատ աճել է 27 տոկոսով, կաթնամթերքը՝ 3,5, թռչնամիսը՝ 13,6, կաղամբը՝ 78,6, լոլիկը՝ 18, 4, վարունգը՝ 36,3, գազարը՝ 33,4, սոխը 65, կարտոֆիլը՝ 38,6 տոկոսով: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում այս առումով առանձնացրեց հատկապես ցուցանիշների արձանագրման մեթոդաբանության հարցը:
«Ըստ էության, եթե հասարակությունը ասում է, որ սարսափելի գնաճ գոյություն ունի, պարզ չէ՞, որ առաջին հերթին հենց այդ ապրանքները նկատի ունի: Կարող է ընդհանուր սպառման ապրանքների շարքում, այդ թվում՝ սննդամթերքի կտրվածքով, որոշ ապրանքների դեպքում գնանկում լինի, բայց դա մեզ համար, ըստ էության, մեծ նշանակություն չունի՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության մթերքների գնաճը»,-ասաց տնտեսագետն ու հավելեց, որ եթե օրինակ բերենք ավոկադոն ու ասենք, որ գինն իջել է, ապա նման մթերքների գնանկումները, մեծ հաշվով, ֆոն չեն ստեղծում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը