Սեւ օրեր՝ քրեականների համար. Գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանություններն առաջիկայում խստացնելու են քրեակատարողական հիմնարկների վերահսկողությունը, իսկ այսպես կոչված՝ «զոն նայողների», «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների համար բարդ օրեր են սկսվելու, քանի որ գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին»։
Օրեր առաջ Քրեակատարողական ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ «օրենքով գողերին» եւ «զոն նայողներին» տեղափոխելով ԱԱԾ-ի «պադվալ»՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ բանտերում քրեական հեղինակություն համարվողների մեծ մասին՝ Գորիսի ՔԿՀ։ Հատուկ գործողությունը ղեկավարել է ՔԿԾ Հատուկ նշանակության բաժնի պետ, «Բոքս» մականունով հայտնի Լեւոն Ավետիսյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է նաեւ «Կադիրով» մականունով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի եւ կալանավորների վրա: Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաեւ Ռուսաստանում, եւ որի դեմ կարծես թե փորձում են պայքարել նաեւ Ռուսաստանի իշխանությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը