Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներին Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասները Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ

Նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում է
Մամուլ

Փաշինյանը կուսակցություն նոր մարդկանց է «ներմուծում». հին ու նոր կրքեր ՔՊ-ում

«168 ժամ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունում որոշում է կայացվել՝ ակտիվանալ տեղեկատվական դաշտում: Ընտրվել են նույնիսկ, այսպես ասած՝ կուսակցության «ֆասադային» դեմքերը, որոնք, ըստ էության, երկու խնդիր պիտի լուծեն՝ ապահովեն դատական համակարգում տեղի ունեցող պրոցեսների հանրային իրազեկվածությունը՝ թույլատրելի «դոզայով», մյուս կողմից՝ բարձրացնել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության իմիջը՝ մեծ քայլերով օր օրի արձանագրվող անկումից փրկելու համար:

Ինտելեկտուալ դեմքերը, որոնք իրականում ներմուծված մարդիկ են, ոչ մի կապ չունեն Փաշինյանի քաղաքական ուղեգծի և գաղափարների հետ, պիտի ցույց տան, որ վարչապետն աստիճանաբար գնում է կադրային նոր ռեզերվի ձևավորման ճանապարհով, և որ իր համար այլևս արդիական չեն միայն իրենց հետ հեղափոխության օրերին «քայլածի վաստակով» ինքնագոհ ու ապաշնորհ երիտասարդները:


Կառավարության ներսում ևս զուգահեռաբար խոսվում է կառավարական կորպուսում մի քանի անձանց նկատմամբ վարչապետի փոխված վերաբերմունքի մասին: Ասում են՝ նկատելի է, որ հարաբերություններ են փոխվել, վարչապետն իր ստացած ազդակներից որոշակի հետևություներ է անում և չի թաքցնում, որ օրենսդիր ու գործադիր մարմինների անհաջող կադրերից հասարակական մեծ դժգոհություն է փոխանցվում իրեն: Թերևս այս պատճառով է նաև, որ իշխանական թևին սպասարկող մամուլը հաճախ է այս կամ այն նախարարի հնարավոր պաշտոնանկության մասին լուր շրջանառում:

Այսօր էլ ԱԺ «Իմ քայլ»-ական որոշ պատգամավորներ չեն թաքցնում, որ գործադիրի կազմում մինչև սեպտեմբեր ակնկալվող փոփոխություններ կլինեն: Պատգամավորները խոստովանում են, որ վարչապետն իր նոր ընտրյալ կադրերով փորձելու է ցույց տալ, որ ինտելեկտուալ ներուժը կարևորվում է «քայլողներից» (ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, մեկ այլ՝ Կրթության և մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյան, իրավաբան Վահե Գրիգորյան):

Իհարկե, վարչապետի որդեգրած նոր մոտեցմանը թիմի ներսում քչերն են հավատում, քանի որ Փաշինյանը քաղաքական թիմի ներսում, այդուհանդերձ, շարունակում է հենվել իր համար հուսալիների սեղմվող՝ 5 հոգանոց դարձած թիմի վրա՝ ընդգծելով, որ յուրայիններից ամեն դեպքում փորձառու գործիչներ են Լիլիթ Մակունցը, Հակոբ Արշակյանը, Հակոբ Սիմիդյանն ու Արման Բոշյանը, Սուրեն Պապիկյանը:

Կուսակցության ներսում զարմացած արձանագրում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դիրքերի նահանջը, Լենա Նազարյանի՝ «աութում» հայտնվելը շատերն են նկատել։ ԱԺ փոխոսնակ Լենա Նազարյանն անգամ ընդգրկված չէ կուսակցության ներսում մոտալուտ ընտրական գործընթացներում։ Դե, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ոչ յուրային լինելու մասին զանազան լեգենդներ շրջանառվում են դեռ անցած տարվանից: Ընդ որում, մի քանի թևերի բաժանված իշխանական թիմը միմյանց նկատմամբ շատ անհանդուրժող է։

Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետն իր մասնավոր զրույցներից մեկում խոստովանել է, որ իր համար նոր բացահայտում էր Կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, և ափսոսանք է հայտնել, որ նրան ավելի վաղ չի ճանաչել, որպեսզի փոխվարչապետ նշանակեր:

Մյուս «բացահայտումը», ըստ աղբյուրի, Կապի և տրանսպորտի նախկին փոխնախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանն է հավակնում դառնալ. վերջերս նրան ավելի հաճախ են տեսնում ՔՊ-ական յուրայինների փոքր հավաքներում, անգամ ընտանեկան առիթներին են ներգրավում նրան, ինչը չի կարելի ասել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի դեպքում:

Նախարար Հարությունյանը, ով նաև վարչապետի հիմնած ՔՊ կուսակցության համահիմնադիրն է եղել, վաղուց արդեն այս կազմում չկա, նրան դուրս են մղել անգամ կարևոր քննարկումների նեղ շրջանակից:

Ընդ որում, բացառված չէ, որ նախարարական պորտֆելները հանձնողներից մեկը հենց այս նախարարը լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում