Հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության թեստերում որոշ բովանդակային փոփոխություններ են արվել. Նախարար
Հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության թեստերում միայն որոշ բովանդակային փոփոխություններ են կատարվել: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Անընդհատ խոսվում է, որ թեստերը փոխվել են, երեխաների համար առաջադրանքները փոխվել են, ամենեւին այդպես չէ, առաջադրանքները եղել են նույնը, բայց որոշ տոկոսով փոխվել է բուն բովանդակությունը: Օրինակ՝ բեռնատարի փոխարեն գրվել է մարդատար, եթե սրա արդյունքում մեր դիմորդն ունենում է խնդիր, սա վերհանում է անգիրի խնդիրը, որը մենք ունենք: Մեր աշակերտներին սովորեցրել են անգիր, և սրա արդյունքում մենք ունեցել ենք կտրված դիմորդների թվի աճ, բայց, եթե նախորդ տարի դա 16.5% է, այս տարի 19.5% է, սա ցույց է տալի, որ ամբողջ համակարգը հիմնված է եղել անգիրի վրա, և թեստերում փոփոխությունները միտված են եղել նրան, որ մենք իրականում բացահայտենք մտածող և ստեղծագործով աշակերտներին, և լավագույնները կարողանանային անցնել բուհեր»,- ասաց Հարությունյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը