Տարօրինակ է, որ բուհերի ապաքաղաքականացման մասին եք խոսում․ Ա․Հարությունյանը՝ Գ․ Գորգիսյանին
Բուռն սկսել էիք պայքարը բուհերի ապաքաղաքականացման դեմ, բայց հետո էլի քաղաքական գործիչներ հայտնվեցին բուհերի կառավարման խորհուրդներում, շարունակելո՞ւ եք գործընթացը և ինչ փուլում է․ԱԺ–ում 2018 թ-ի բյուջեի կատարողականի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նախարարը նշեց, որ իր համար տարօրինակ է, որ բուհերի ապաքաղաքականացման մասին են խոսում, որովհետև ըստ նրա՝ այդ գործընթացը լիարժեք տեղի է ունեցել։
«Այն մարդիկ, որոնք կան բուհերի խորհուրդներում, նրանց այստեղ ընդգրկելու հիմնական նպատակը՝ առնչությունն է և հասարակությունում նրանց ունեցած ազդեցությունը։ Եթե խոսում եք որոշ պատգամավորների մասին, ապա նրանց թիվը շատ փոքր է այդ բուհերում, մի քանի հարյուրներից մեկ ձեռքի կամ երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել և նրանց ընդգրկելը ոչ թե նպատակ է ունեցել քաղաքական ազդեցություն ունենալ, այլ ապահովել տվյալ բուհերի զարգացումը»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ նույն խորհրդի կազմում նաև ԼՀԿ-ից մարդիկ են ընդգրկվել։ «Եթե շատ ուշադիր նայեք, կտեսնեք, որ Ձեր կուսակցությունից էլ և տարբեր կուսակցություններից էլ կան բուհերի խորհուրդներում, նպատակը եղել է զուտ տվյալ բուհերին առնչություն ունեցող մարդկանց ներկայությունն ապահովել, որոնք ազդեցություն կունենան բուհի զարգացման վրա»,-ասաց նա։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը