Վեթինգի նախագծի շուրջ կարծիքները տարբեր են, չի բացառվում, որ իշխանությունը գնա նոր կառույց ստեղծելու ճանապարհով
«Ժողովուրդ». «Դեռևս մայիսի 21-ի` «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում որոշում է կայացված եղել սկսել վեթինգի նախագծի մշակման աշխատանքներ: Երեկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ աշխատանքները լայն թափով ընթանում են, և նպատակն է շատ արագ ավարտել այդ գործընթացը:
Մակունցը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նախագծի շուրջ կարծիքները տարբեր են, և չի բացառվում, որ գնան վեթինգ իրականացնող նոր կառույց ստեղծելու ճանապարհով: «Մենք ասացինք, որ ուսումնասիրություններ և քննարկումներ ենք արել, հիմա փորձում ենք այդ ամենը հանձնել թղթին և սահմանել մեզ համար, թե որ ուղղությամբ ենք գնում:
Այդ ուսումնասիրությունները տարբեր մարդիկ են արել՝ խմբակցության անդամներ, փորձագետներ, կառավարությունում էլ կա աշխատանք կատարած: Մենք խնդիր ենք դրել հնարավորինս սեղմ ժամկետում անել, սակայն, թե դա կլինի մեկ ամիս կամ ավել, չեմ կարող ասել: Պետք է հստակեցնենք՝ այն տարբերակները, որ առկա են, որն է ավելի լավը: Օրինակ՝ ո՞ր կառույցն է այն իրականացնելու, պետք է ստեղծվի՞, թե գործող կառույցներից կընտրվի»,- նշեց նա՝ ասելով, թե նախագծի շուրջ երկար են քննարկումները: Մակունցը չբացառեց նոր ինստիտուտի ստեղծումը, քանի որ կա այդպիսի պրակտիկա, և այդ տարբերակը ևս կարող է աշխատել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը