«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան
2018 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալով՝ քանի՞ աշխատատեղ է ստեղծվել այս 4 տարում։
«Մոտ 4 տարի առաջ երեք մարզերի՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, սահմանամերձ մոտ 31 համայնք՝ այդ թվում նաև Ճամբարակ քաղաքը տարբեր հարկերից ազատվել է, դրա արդյունքում քանի՞ աշխատատեղ է ավելացել։ Նոր արտադրությունների արդյունքում ինչքա՞ն հարկեր են եկել այլ հարկատեսակների գծով, արդյոք այդ ուղղությամբ արե՞լ ենք առավելագույնը, եթե էֆեկտը այդքան շատ չի»,-հարցրեց Մարուքյանը:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ նման վիճակագրություն չունեն, և ինքն էլ կուզեր իմանալ, թե հարկերից ազատելու գործողությունները տալի՞ս են այն արդյունքները, ինչ ակնկալում ենք։
«Մինչ այս տրված արտոնությունների արդյունքները բավարար չափով վերլուծված չեն: Մեր կարծիքով՝ դա ամենաարդյունավետ գործիքը չի, որովհետև պետք է գտնել ճիշտ թիրախը և հասցեական ազդեցություն ունենալ փոփոխության ազդակը հաղթահարելու ուղղությամբ»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ եթե նման հարց առաջացել է պատգամավորի մոտ, ուրեմն որոշակի ինֆորմացիա ունի։
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ։ Այն ժամանակ, երբ համատեղ քննարկել ենք և որոշում կայացրել, բացահայտած չենք եղել` դա ամենանշանակալի գործո՞նն է, թե՞ ոչ, դա՞ է խոչընդոտը, որ սահմանամերձ բնակավայրերում տեղի չի ունենում տնտեսության վարում այնպես, ինչպես կուզենայինք»,-ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ միայն հարկային արտոնություն տալով կամ սուբսիդավորելով`արդյունք չի լինում, կոմպլեքս միջոցառումներ են պետք, ինչին Ջանջուղազյանը համաձայնեց։
«Պետք է համապարփակ լուծումներ գտնվեն»,-ասաց Ջանջուղազյանը։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա