Լեւոն Մնացականյանի նշանակմամբ Արցախի իշխանությունն ամրացնում է իր դիրքերը
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին գեներալ Լեւոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ: 2020-ին սպասվող նախագահական ընտրությունները զուտ հերթական ընտրություններ չեն. գործող նախագահն այլեւս չի առաջադրվելու, իսկ այն, որ անկախ նրանից՝ ինչ արժեհամակարգի կրող կլինի կամ ինչ քաղաքական հայացքներ կունենա նոր նախագահը, նրա եւ Արցախի համար բարդ ժամանակներ են սպասվում, ըստ էության, տրամաբանական է:
Սրա հետ միաժամանակ Ադրբեջանը բավականին զգալի տեմպերով պատրաստվում է ռազմական գործողությունների եւ հարմար պահի, առանց վայրկյան իսկ կասկածելու, կատարելու է իր քայլը:
Եվ «Փաստի» ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով վերոնշյալը, Մնացականյանի նշանակմամբ Արցախում իշխանությունը առավել է ամրապնդում իր դիրքերը՝ այս դեպքում ներքին անվտանգության մասով: Նոր բան չենք ասի, եթե նշենք, որ ոստիկանությունն անհրաժեշտ պահին ներգրավվելու է նաեւ արտաքին անվտանգության մասով, իսկ այդ պարագայում Մնացականյան ռազմական գործիչը, ով պատկառելի ճանապարհ է անցել, այս իրադարձություններում էական նշանակություն է ունենալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը