Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել
Երեւանում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդներ դաժանաբար սպանել են մի տղամարդու, ով արգելել է նրանց ծխել մեքենայում։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանում։ Մեզ հայտնի դարձավ, որ սպանված տղամարդը վարչական շրջանում տաքսի մեքենա է վարել, երբ հիշյալ երիտասարդները ուշ ժամի իրենց կանանց հետ նստել են տվյալ մեքենան, եւ ընթացքում որոշել ծխել։ Վարորդը խնդրել է չծխել, ինչից հետո երիտասարդները բավականին ագրեսիվ տոնով սկսել են արձագանքել, թե իրենց չպետք է ասեն ինչ անեն։ Այս ամենից հետո վարորդը հետ է վերադարձել նույն այն տեղը, որտեղից նստել են երիտասարդները, ասելով, որ չի սպասարկելու նրանց։ Այս հանգամանքը ավելի է զայրացրել ընկերներին, ովքեր իրենց կանանց ճանապարհելուց հետո վերադարձել են Էրեբունի վարչական շրջան եւ դարձյալ վեճի բռնվել տաքսու վարորդի հետ։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ երիտասարդները դանակի մի քանի հարված են հասցրել տաքսու վարորդին, ով հիվանդանոցում մահացել է։ Վիճաբանությունը փորձել է կանխել մեկ այլ քաղաքացի, ով եւս դանակի հարվածներ է ստացել։
Երիտասարդները դեպքի վայրից դիմել են փախուստի։
ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 10-ին, ժամը 13:05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած- ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1995 եւ 1963 թվականին ծնված տղամարդիկ։ Երիտասարդը հայտնել է, որ Տիգրան Մեծ պողոտայի 59 հասցեի մոտ իրենց դանակահարել են։ Նույն օրը հիվանդանոցից ստացվել է երկրորդ ահազանգը, որ 1963 թվականին ծնված տղամարդը մահացել է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը