Թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջեւանում Հայաստանի համար ռիսկ են պարունակում. փորձագետ
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջեւանում վտանգ են պարունակում Հայաստանի համար։ Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ այդ ռիսկերը կապված են ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ, գլխավորապես, ուղեկցող քարոզչական աշխատանքի հետ։ «Քարոզչական աշխատանքը, որը վարվում է այդ զորավարժություններին ընդառաջ, աննախադեպ է։ Միայն անվանումը՝ «Անսասան եղբայրություն – 2019», արդեն քարոզչության մաս է»,- նշել է նա։
Փորձագետն ավելացրել է, որ Բաքուն աշխատում է, որպեսզի ցուցադրի Քրդական աշխատավորական կուսակցության հետ Հայաստանի համագործակցության առկայությունը, որն, իբր, դրսեւորվում է Նախիջեւանի եւ Թուրքիայի սահմանին սադրիչ գործողություններով։ «Այդ ամենը հետապնդում է հեռուն գնացող նպատակներ։ Հավանաբար, հող է նախապատրաստվում Նախիջեւանում թուրքական զորքերի հնարավոր տեղակայման արդարացման համար»,- ընդգծել է Ոսկանյանը։
Նրա կարծիքով՝ այդ քարոզչությանը դիմակայությունում պաշտպանության նախարարությունը միայնակ է մնացել, այնինչ պետք է վարվեն ինչպես տեղեկատվական միջավայրում, այնպես էլ դիվանագիտական գծով աշխատանքներ։
Փորձագետը միաժամանակ կարծում է, որ բոլոր ռիսկերը կարող են կառավարելի լինել՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում Հայաստանը բավական լուրջ դաշնակիցներ ունի հանձինս Ռուսաստանի եւ Իրանի, որոնք նույնպես հիացած չեն սկսվող զորավարժություններից։ «Պետք է աշխատանք տանել այս երկրների հետ։ Բացի այդ, Երեւանը պետք է երկու քաղաքականություն վարի Ադրբեջանի հանդեպ, այսինքն՝ առանձին Նախիջեւանի մասով»,- ամփոփել է նա։
Նշենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հունիսի 7-11-ը Նախիջեւանում «Անսասան եղբայրություն – 2019» համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը