Սիփան Փաշինյանի մեքենայից գողություն կատարողը 40-ամյա Հունան Ավետիսյանն է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունիսի 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են հունիսի 4-ին Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան թալանելու դեպքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել Ներքին Չարբախ թաղամասում բնակվող, սակայն Երևանի Ջրվեժ թաղամասում հաշվառված 40-ամյա Հունան Ավետիսյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոչ միայն խոստովանել է կատարած գողությունը, այլև ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացրել է գողոնը։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում նա կոտրել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարեկան հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը