ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն
Եվրամիությունը նախորդ տարիների համեմատ ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը: Բացի այդ, 2019-ի համար նախատեսել է 25 մլն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«ԵՄ-ի հետ հարաբերությունների դրական դինամիկայի արտահայտություններից էր այն, որ 2019-ի համար ԵՄ-ի տարեկան գործողությունների ծրագրի ներքո առաջարկությունների ամփոփման ընթացքում են Հայաստանի համար նոր տեխնիկական աջակցության ծրագրերը: 2019-ի համար Եվրամիության կողմից նախատեսված է 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ-ի կողմից, ինչը կտրականապես աճել է 2018-ի և առավել ևս 2017-ի համեմատ»,-ներկայացրեց Մնացականյանը:
Նախարարը նշեց, որ 2018-ին երկկողմ այցերը բավականին դինամիկ են եղել: Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը նաև առանձին այցեր է նախատեսում դեպի ԵՄ մի շարք անդամ երկրներ` խթանելու համար մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը: Առաջին նման այցը իրականացվել է հունվարին Գերմանիա: Նախարարը վստահեցրեց, որ գործընթացը շարունակական է:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը