«Այս տարի ջրամբարները լիքն են». Սեւանից կիրականացվի 170 մլն խմ ջրառ. դա սահմանված է օրենքով
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց ոռոգման նպատակով Սեւանա լճից 2019 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 170 մլն քմ:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այն նախատեսված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի եւ Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հա հողերի ոռոգման համար:
Նրա խոսքով, թեեւ այս տարի ձնասակավ տարի էր, սակայն ջրամբարները բավարար չափով լցվածություն ունեն. «Բայց նաեւ ոռոգման համակարգն այնպիսին է, որ վերոնշյալ 4 մարզերի որոշ հատվածներ ջրելու համար, քանի դեռ նոր ջրամբարներ չենք կառուցել, առայժմ Սեւանից 170 մլն խմ ջուր թողնելը կենսական անհրաժեշտություն է գյուղատնտեփսության համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ 170 մլն խմ-ն ամբողջությամբ չօգտագործվի, կամ հավելյալ ջրառի կարիք չլինի, որը նախորդ տարիներին ունեցել ենք:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ իրենք այն չափաքանակն են սահմանում, որն օրենքով արդեն սահմանված է: «Ամեն ինչ պետք է անենք, որ Սեւանից հավելյալ ջուր բաց թողնեռլու անհրաժեշտություն չլինի: Դրա համար նախադրյալներ կան, բայց խնդիրն այն է, որ եղանակային պայմաններըցավոք, մի փոքր ավելի անկանխատեսելի են դառնում: Կարող է նախատեսվածից ավելի շոգ լինել եւ պետք է ճկուն լինենք, որ այս իրավիճակներին արձագանքենք»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ անհրաժեշտության դեպքում պետք է ջրախնայողության միջոցներ իրականացնել:
ԱԻ նախարար Վելիքս Ցոլակյանը նշեց, որ այս պահին ջրամբարներում ջուր այլեւս չի ավելանում, ընդհակառակը պակասում է գոլորշիացմամբ պայմանավորված: Ու քանի որ ջրամբարներում ջուրն ավելի արագ է գոլորշիանում, քան Սեւանա լճում, նախընտրելի է, որ նախ ջրամբարների ջուրն օգտագործվի, իսկ Սեւանից ջրառը մի փոքր հետաձգվի: Ցոլակյանը նշեց նաեւ, որ իրենք առաջարկել էին, որ ընդամենը 140 մլն խմ ջրառ իրականացվի:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հավելեց, որ ձեւավորվող ջրապահանջարկը չի արտացոլում իրական ջրապահանջարկը: «Քանի որ հաշվարկները ներկայացվում են հեկտարներով, վերահսկող կառույցի՝ հանձնաժողովի դերն այստեղ կարեւոր է: Եթե հանձնաժողովը լավ աշխատի, հնարավոր է նույնիսկ կարիք չլինի այս ծավալի ջուր վերցնելու»:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Սեւանա լճից բացի այս 170 մլն խմ-ն, լրացուցիչ 40 մլն խմ ձրառ է իրականացվել:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը