Հայաստանը 2018-ին 11,2 մլրդ դրամի գրանտներ է ստացել. ֆիննախ
Հայաստանը դրամաշնորհներ է ստանում եվրոպական երկրներից եւ եվրոպական կառույցներից։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանի Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականին դրամաշնորհների գծով պաշտոնական ցուցանիշները կազմել են 11,2 մլրդ դրամ, որոնց մոտ 41 տոկոսը՝ եվրոպական ծագման։ «Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մենք իրացրել ենք 11,7 մլրդ դրամի վարկեր, որոնք եվրոպական ծագում են ունեցել, ինչն ընդհանուր առմամբ կազմում է մեր ծախսերի 0,8 տոկոսը։ Այլ խոսքով՝ այդ բոլոր գումարները եւ ծախսերը չի կարելի անվանել չափազանց կարեւոր մեզ համար»,- նշել է ֆինանսների նախարարը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը