«Ինչո՞ւ եք զարմանում». Ատոմ Ջանջուղազյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։
Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության եւ պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Վերջինս, սովորույթի համաձայն, հումորի է վերածել՝ ասելով, թե վերջապես իր սիրած «առանց կոստյումի» ֆորմատում հանդես կգա, նաեւ ավելացրել է․ «Ինչո՞ւ եք զարմանում․ եթե դուք ինձ առանց կոստյումի չեք պատկերացնում, ապա ասեմ, որ հաճախ է այդպես լինում, տանը եւ այլ վայրերում, ես միշտ չէ, որ կոստյում եմ հագնում»:
Քննադատների տեսակետներին ի պատասխան՝ նա նշել է․ «Ես այդպես միարժեք չեմ կարող գնահատել, ասել՝ դանդաղ է, կտրուկ է, արագ է եւ այլն, որովհետեւ, նախ՝ չափորոշիչներ սահմանված չեն, որ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Երկրորդն էլ՝ սպասումների իմաստով․ ես երազել կարողանո՞ւմ եմ, թե՞ չէ։ Կարողանում եմ։ Իմ պատկերացրածն ու երազածն այն չէ, ինչ մենք ունենք, բոլոր ջանքերը պետք է ներդնենք՝ մեր երազանքն իրականություն դարձնելու համար»։
Ջանջուղազյանը, հղում անելով Փաշինյանի խոսքերին, իր մտքերն էլ շարադրել է նույն տրամաբանությամբ․ «Ինչքան էլ որ մենք ուզում ենք ամեն ինչ ունենալ միանգամից ու հիմա, պետք է հաշվի նստենք իրականության հետ․ կառավարության որոշումները չեն կարող չլինել հավասարակշռված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը