Հայաստանը չի մասնակցել ՄԱԿ ԳՎ-ում Վրաստանի առաջարկած բանաձեւի քվեարկությանը
Հայաստանը չի մասնակցել ՄԱԿ ԳՎ-ում Վրաստանի առաջարկած «Աբխազիայից եւ Ցխինվալի շրջան/Հարավային Օսիա/Վրաստանից հարկադրյալ տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի մասին» բանաձեւի քննարկմանը։
Ինչպես տեղեկացնում է Գրուզիա-օնլայնը, բանաձեւին հավանություն է տվել վեհաժողովի 79 անդամ, դեմ է քվեարկել 15-ը։ Քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել 57 պատգամավոր։
Բանաձեւի դեմ քվեարկել է ընդամենը 15 անդամ՝ Բելառուսը, Բուրունդին, Կոմորյան կղզիները, Կուբան, Հյուսիսային Կորեան, Լաոսը, Մյանման, Նաուրուն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Վիետնամը եւ Զիմբաբվեն։
Քվեարկությանն ընդհանուր առմամբ չի մասնակցել 39 երկիր, այդ թվում Աֆղանստանը, Հայաստանը եւ Թուրքմենստանը։
Ինչպես նշում է պորտալը, Հայաստանն այս տարի առաջին անգամ ներկայացված է եղել քվեարկությանը ոչ միայն Վրաստանի, այլեւ ՄԱԿ 45 այլ անդամ երկրների նախաձեռնությամբ։
Փաստաթուղթն արժանացել է Հյուսիսային Ամերիկայի երեք խոշոր երկրների՝ Կանադայի, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի հավանությանը։ Բանաձեւին միացել է Կենտրոնական Ամերիկայի յոթ երկրներից հինգը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը