Մայիս ամսվա գնաճը կազմել է 0,9-0,4 %, որի արդյունքում 12 ամսվա գնաճը կազմել է 2, 8 տոկոս․ ԿԲ նախագահ
2018թ-ին գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ մինչև 2, 5 տոկոս, իսկ տարեվերջին 1,8%: Բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Ըստ նրա, տարվա ընթացքում նվազել են ինչպես պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, այնպես էլ վարկավորման տոկոսադրույքները։
Ջավադյանը նշեց, որ այսօր Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա գնաճը՝ 0, 9-0,4 տոկոս, որի արդյունքում 12 ամսվա գնաճը 2, 8 տոկոս է։ «Դա նշանակում է, որ մենք գտնվում ենք մեր կողմից նախատեսված միջակայքում»,-ասաց նա։
ԿԲ նախագահը նշեց, որ հակաբյուջետային ազդակի ցուցանիշը 2, 3% է՝ զսպող, և այդ զսպող քաղաքականության պայմաններում ԿԲ-ն վարել է նախատեսածից ավելի խթանող դրամավարակային աղաքականություն՝ պահպանելով տկոսադրույքների ցածր մակարդակը։
Ըստ նրա՝ այս տարի հունվարին իրենք իջեցրել են վերաֆինանսավորման տոկոսադույքը ևս 0, 25%-ով։ «Սա թույլ է տվել մասամբ չեզոքացնել պահանջարկի նվազումը։ Արդյունքում 2018-ի տնտեսական աճին նպաստել է մասնավոր ծախսումների բարձր աճը»,-ասաց նա։
Արթուր Ջավադյանը նշեց, որ 2018-ի պակասուրդի կրճատումը, ստվերային տնտեսության կրճատումը և ծախսային քաղաքականության բարեփոխումը դրական են ազդել պարտքի և մակրոտնտեսական կայունության ապահովմանը և կայուն տնտեսական աճի հիմքերի ապահովման վրա։
Զեկույցից հետո «Լուսավոր Հայատան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց, թե արդյոք դիտարկո՞ւմ են նոր հիփոթեքային ծրագրեր:
«Դիտարկվում են մի քանի հիփոթեքային նոր ծրագրեր, ու մի քանի փոփոխություն այս պահին շրջանառության մեջ է կառավարությունում: Վերջերս քննարկում եղավ, որ մարզում երեխաներ ուենցողների սուբսիդավորումը ավելացնենք: Հարցը քննարկման ներքո է, դա վերաբերելու է թե՛ ազգային հիփոթեքային ընկերության միջոցով տրամադրվող վարկերին, թե՛ «Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրերին»,-ասաց Ջավադայանը:
Նա տեղեկացրեց, որ առաջարկում են սուբսիդավորումն ավելացնել 0,5 տոկոսից մինչև 1 տոկոս։ ԿԲ նախագահը նշեց, որ դա դիտարկում են որպես սոցիալական ծրագիր, որ շատ երեխա ունեցողներին պետությունն ավելի շատ սուբսիդավորի. կախված երեխաների թվից՝ մարդիկ հնարավորություն կունենան ավելի քիչ վճարել:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը