100 տարի անց՝ նոր 1917 թվական
«Հրապարակ»-ը գրում է․
«Շատ լավ կլիներ, եթե երիտասարդ իշխանությունների շարքում պատմաբաններ լինեին: Որովհետեւ այսօր նրանց շատ կօգներ 1917 թվականի փետրվարյան, ապա հոկտեմբերյան հեղափոխության իմացությունը: Երբ բուրժուադեմոկրատական առաջադեմ գաղափարների պրոպագանդումը, որը պետք է Ռուսաստանն ազատագրեր ֆեոդալիզմի մնացուկներից, նրան մոտեցներ Եվրոպային, նոր, դեմոկրատական շունչ հաղորդեր, սահուն վերածվեց տոտալիտար բոլշեւիկյան ռեժիմի:
Երբ հեղափոխության, ցարիզմի ճիրաններից ազատագրվելը հանգեցրեց ի վերջո ստալինիզմի, եւ դա սկսվեց հեղափոխությունն իրականացրած մարդկանց գզվռտոցով ու ազնվականության, սեփականատերերի, ցարի, սպիտակգվարդիականների, ցարական մտավորականության արտաքսումով, ոչնչացմամբ: Իսկ երբ էքսպրոպրիացիայի ենթարկեցին` ունեզրկեցին նախկիններին, խլեցին գործարաններն ու հողը, կուլակաթափ արեցին, պարզվեց՝ երկրում սով է տիրում եւ չքավորություն:
Պարզվեց՝ մարդիկ վախենում են գործարաններ աշխատեցնել, հող մշակել, անասուն պահել, քանի որ հեղկոմները մի օր կգան ու կխլեն ամենը: Անգամ ՆԷՊ-ը չփրկեց իրավիճակը` նոր տնտեսական քաղաքականությունը: Որովհետեւ կայունությունն ու հավատը մի օրում կարելի է կործանել, բայց վերականգնելու համար երկար տարիներ են պետք: Հիմա, երբ մենք գրեթե նմանատիպ իրավիճակում ենք հայտնվել, եւ նոր իշխանությունների գլխավոր ծրագիրը նախորդ տարիներին թալանածը ետ բերելն ու մեղավորներին պատժելն է, շատ մեծ է վտանգը, որ «պատմությունը կկրկնվի», եւ մենք 100 տարի անց կհայտնվենք նույն վիճակում: Իսկ շարունակությունը բոլորիս է հայտնի: Պարզապես եթե 20-րդ դարի սկզբին բնական ընթացք էր, 21-ում նոնսենս է եւ ծիծաղելի: Այնպես որ՝ պատմությունն ուսումնասիրելը ոչ միայն օգտակար, այլեւ անհրաժեշտ գործ է:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած