Ուրացողների տոնախմբության շեմին. Նիկոլի գնացքից իջնել պատրաստվողները
«Իրավունք» թերթը գրում է.
«Հիշո՞ւմ եք նիկոլականների «հուժկու» հանրահավաքը, որի ժամանակ ոմն Ջիվան Աբրահամյան Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը քարով ջարդելու սպառնալիք հնչեցրեց: Հիմա էլ ոստիկանությունը մերժել է դրա առնչությամբ քրգործի հարուցումը, և սույն կերպարանքը նախաձեռնեց երկրորդ հանրահավաքը՝ ի պաշտպանություն «անցումային արդարադատության» և այլ սրիկայությունների: Շատ հուժկու էր ստացվել՝ շուրջ 10 հոգի ելույթ ունեցողներ, մեկ-երկու հոգի էլ՝ ժողովուրդ: Ժողովրդական խոսքով ասած՝ թրաշամանուկների ռեյտինգը տվեցին շներին, վերջինները չկերան:
Հիշո՞ւմ եք, թե առաջինն ով ուրացավ այդ Ջիվան կոչեցյալին և վերջինիս հանրահավաքը: Առաջինը Ալեն Սիմոնյանն էր, ով ասաց, որ չի ճանաչում: Հետո սկսվեց «չճանաչելու» շքերթը, թեև համացանցում առկա են բոլոր ապացույցները, թե ինչպիսի սերտ կապեր ունի սույն կերպարանքը ՔՊCC-ի, անձամբ Նիկոլի և անգամ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:
Ինչևէ, միայն այս ագրեսիվ կամակատարին ուրանալով՝ Ալենը չսահմանափակվեց: Նա հանկարծ «հիշեց», որ Նիկոլի քայլարշավի մասնակից չի եղել, և «քայլելու» հետ որևէ առնչություն չունի: Հետո էլ, արդեն այն բանից հետո, որ նիկոլական ամբողջ թիմը աներևակայելի ճնշումներով կասկածելի կենսագրություն ունեցող Վահե Գրիգորյանին սարքեց ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ անդամության թեկնածու, Արմեն Սարգսյանին քաղաքական հանրույթի աչքերում վերածելով կատարյալ չուլի, Ալենը հանկարծ որոշեց, որ դեռևս փաստ չէ, որ Վահե Գրիգորյանը կստանա ՔՊCC-ի զորակցությունը և ԱԺ-ի կողմից կնշանակվի ՍԴ դատավոր: Տեսնես առաջիկայում էլ ում և ինչը կուրանա «շուստրի» Ալեն Սիմոնյանը:
Եվ արդյո՞ք այդ «թռնողական» տրամադրությունների համար չէ, որ սորոսական Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը հանկարծ լույս աշխարհ հանեց փաստաթղթեր, որոնցով Ալեն Սիմոնյանը տեսականորեն կարող է նաև ճաղերի հետևում հայտնվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը