Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարը ճնշո՞ւմ է գործադրել, որ աշխատակիցն ազատման դիմում գրի

Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Վիգեն Ավետիսյանը տեսչական մարմնի գործավար–օպերատորին հարկադրել է ազատման դիմում գրել, քանի որ ցանկացել է այդ պաշտոնում իրեն ցանկալի մարդուն տեսնել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց տեսչական մարմնի գործավար–օպերատորը։

«Այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո ինձ հարցրեց, թե ինչպես պետք է իրար հետ աշխատենք, ես ի պատասխան ասացի, որ չեմ հասկանում, թե ինչ նկատի ունի, նա պարզ նշեց, որ պետք է գործավարը լինի իր մտերիմ անձանցից մեկը, որ գործավարը պետք է աշխատի մինչեւ երեկոյան 9-ից 10–ը, ընդմիջման չգնա, ասաց՝ դու ամեն օր ժամը 13.00–ին ընդմիջում ես գնում, ժամը 6-ից հետո տուն ես գնում, նախատոնական օրերին ժամը 5-ին ես գնում, ասաց, որ ազատման դիմում գրեմ, 15-20 օրվա ընթացքում ինձ կտեղափոխի մեկ այլ հաստիքի»։

Տեսչական մարմնի աշխատակցի խոսքով՝ ինքը որոշել է չգրել ազատման դիմում.«Ես հրաժարվեցի ազատման դիմում գրել, երբ ինքը դա հասկացավ, սկսեց այլ ճանապարհներ փնտրել։ Ուրբաթ օրը կանչեց, հանձնարական տվեց, մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ՝ մինչեւ օրվա վերջ կազմել աշխատանքային խմբի հրամանի նախագիծ, որը, սակայն, իմ պարտականությունների մեջ չէր մտնում, չէր համապատասխանում իմ մասնագիտական հմտություններին։ Բայց ես ամեն դեպքում փորձեցի կատարել, սակայն ասաց, որ պատշաճ չեմ կատարել, իսկ հաջորդ օրը կանչեց, ասաց բացատրագիր տամ, թե ինչու ղեկավարի հանձնարականը պատշաճ չեմ կատարել, ես չստորագրեցի, սակայն բանավոր նշեցի, որ հանձնարականը չի համապատասխանել իմ հմտություններին եւ իմ աշխատանքային պարտականություններին։ Իսկ ինքն ասաց, որ ինքն է որոշում»։

Գործավարի փոխանցմամբ՝ ինքը ամեն դեպքում որոշել է ազատման դիմում գրել, քանի որ Վիգեն Ավետիսյանը հոգեբանական ճնշում է գործադրել իր վրա. «Ես ամեն դեպքում որոշեցի ազատման դիմում գրել, քանի որ ինքն ինձ վրա ամեն օր հոգեբանական ճնշում էր գործադրում։ Ես իր հետ 10-12 աշխատանքային օր եմ հասցրել աշխատել»։

NEWS.am–ի հետ զրույցում Վիգեն Ավետիսյանը պնդեց, որ ազատման դիմում գրած աշխատակիցներն իրենց կամքով են գրում դիմումները, իսկ իրենք ոչ ոքի չեն պարտադրում դիմումներ գրել։ Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ 2 կամ 3 հոգի են առ այսօր ազատման դիմում գրել։

Իսկ գործավար–օպերատորի բողոքի մասով Վիգեն Ավետիսյանն ասաց. «Ինքն իր կամքով դիմում է գրել, որ հունիսի 8-ից ազատվի, իսկ հանձնարականի մասով՝ որտե՞ղ է գրված, որ այդպիսի հանձնարական տալու իրավունք չունեի»։

Նա հերքեց, որ իր մարդկանց է ցանկանում տեսնել նշյալ պաշտոններում. «Մենք բոլորին էլ շանսեր տալիս ենք, որ աշխատեն, ովքեր բարեխիղճ են աշխատում, շարունակում են աշխատել»։