Հայաստանում որոշ անձանց եւ մարդկանց խմբերի հանդեպ ատելություն է քարոզվում. օմբուդսմեն
2018 թվականի ապրիլ-մայիսի ցույցերը, երթերը եւ այլ միջոցառումները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դրական լույսով է դիտարկում։
Այս մասին հունիսի 4-ին Ազգային ժողովի նիստում օմբուդսմենի գործունեության մասին ամենամյա հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ նշված ժամանակամիջոցում քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման հարցի որեւէ հետազոտություն եւ գնահատական չի կատարվել, քանի որ «թավշյա հեղափոխությունը» հանրային կոնսենսուս ուներ։
Ընդ որում՝ նա ասել է, որ այդ շրջանում ոստիկանության աշխատակիցների հանդեպ ֆեյք օգտատերերի կողմից քարոզվել է բացահայտ ատելություն։ «Այդ ժամանակ ստեղծվում էին խմբեր սոցիալական ցանցերում, որտեղ տեղադրվում էին բռնի գործողություններ պարունակող տեսահոլովակներ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ, բայց այդ տեսագրություններն արվել էին նախորդ տարիներին»,- պարզաբանել է Թաթոյանը՝ հավելելով, որ տարածվել են նաեւ թռուցիկներ, որոնցում քաղաքացիներին սովորեցնում էին ոստիկանության աշխատակցի արժանապատվության նսեմացման մեթոդներ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ այդ անհանդուրժողության մթնոլորտը ցանցում մինչեւ հիմա պահպանվում է։ Նրա խոսքով՝ այնտեղ քարոզվում է ատելություն, իսկ որոշ դեպքերում՝ անգամ թշնամանք է սերմանվում կոնկրետ անձանց հանդեպ»։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը