Միհրան Պողոսյանը «ատամներով պայքարում է». ուժերը կենտրոնացրել է նաև Հայաստանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը «ատամներով պայքարում է» իր դեմ հարուցված քրեական գործի դեմ: Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ խոշոր չափերով գույք հափշտակելու եւ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Այս օրերին Միհրան Պողոսյանը գտնվում է ՌԴ-ում, նույնիսկ դիմել է քաղաքական ապաստան ստանալու համար` սպասելով այնտեղի իշխանությունների որոշմանը: Մինչ ՌԴ -ում Պողոսյանի պաշտպանները պայքարում են քաղաքական ապաստան ստանալու համար, ՀՀ-ում նա եւս փաստաբաններ է վարձել, որոնք այս օրերին մասնակցում են այդ գործով բոլոր քննչական գործողություններին:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը