30,000,000 ՀՀ դրամ և 55,000 ԱՄՆ դոլար. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նորանշանակ տեղակալի հայտարարագիրը
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի նորանշանակ տեղակալ Լիլիա Շուշանյանը 2019 թ. մայիսի 3-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Շուշանյանի հայտարարագրում շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Նորանշանակ փոխնախարարը տարվա սկզբում հայտարարագրել է նաև 36,375,000 դրամ արժողությամբ բնակելի տուն, որը հարկային տարվա վերջում չի եղել:
Լիլիա Շուշանյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 10,000,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 30,000,000 ՀՀ դրամ: Պաշտոնյայի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 55,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 55,000 ԱՄՆ դոլար:
Փոխնախարար Շուշանյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են միայն աշխատավարձից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Շուշանյանը ստացել է 8,270,914 ՀՀ դրամ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը