Սորոսը Ալիև ավագի ընկերն ու հարազատն էր, այսօր էլ Իլհամ Ալիևի բարեկամն է. Գուրգեն Եղիազարյան
Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Politik.am-ի հետ զրույցում վերահաստատեց վերջերս շրջանառվող կարծիքները, թե «Բաց հասարակույթունների հիմնադրամի» հայաստանյան գրասենյակը՝ հանրության շրջանում առավել հայտնի «Սորոսի գրասենյակ» անվանմամբ, Հայաստանում պետականաքանդ գործունեություն է ծավալում: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու՞ են նաև հակառակ կարծիքներն ու նաև գրասենյակի հայտարարությւնները, թե գրասենյակի գործունեության նպատակը ժողովրդավար հասարակություն ստանալն է, եղիազարյանը պատասխանեց.«Իսկ Ձեր կարծիքով իրենք պետք է ասեին, որ գործակալնե՞ր են և եկել են Հայաստանի Հանրապետության վերջը տա՞ն»:
Խոսելով ՎԵՏՕ ՀԿ-ի՝ «հակասորոսական» գործունեության ու բողոքի ակցիաների մասին՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալը նշեց.«ՎԵՏՕ-ն պարտադիր պետք է հաջողության հասնի, քանի որ հակառակ դեպքում սրանք կործանելու են մեր երկիրը»:
Մեր այն հարցին, թե ինչու՞ մինչև վերջերս նմանատիպ ակցիաներ չէին կատարվում. չէ՞ որ գրասենյակը վաղուց է Հայաստանում գործում, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց.«Նրանք մինչ այդ իշխանության մեջ չէին, հիմա իշխանության մեջ են: Բա Ձեր կարծիքով, օրինակ, Լարա Ահարոնյանը ի՞նչ կապ ունի, ինչու է ՔՊ անդամ»:
Ըստ Եղիազարյանի՝ Ջորջ Սորոսը Ալիև ավագի ընկերն ու հարազատն էր, համատեղ գործունեություն էին ծավալում, այսօր էլ Իլհամ Ալիևի բարեկամն է.«Ադրբեջանն այսօր մեր հակառակորդ երկիրն է, իսկ նրա գործակալների գործունեությունը Հայաստանում միշտ կվտանգի մեր անվտանգությունը»:
Եղիազարյանն ընդգծեց՝ ոստիկանության կողմից երեկ բողոքի ակցիայի ժամանակ «Բաց հասարակույթունների հիմնադրամի» հայաստանյան գրասենյակը շրջափակելը, բայց դատարանները օրեր առաջ չշրջափակելը ևս գալիս է հավաստելու, որ հիմնադրամը վայելում է ներկայիս իշխանությունների հովանավորչությունը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը