Դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի առթիվ ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի
Մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով»,- ասաց Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։
Նշենք, որ դատարանների մուտքերն ու ելքերն արգելակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ՀՀ դատախազությունն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը