Դանիել Իոաննիսյանի գլխավորած ՀԿ–ն Ալեն Սիմոնյանի հայտարարագրի հարցով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՔԾ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր՝ հունիսի 4-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Հատուկ Քննչական ծառայություն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում կեղծ տվյալների առնչությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018թ. ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, եւ դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։
Ալեն Սիմոնյանը ի պատասխան հայտարարել էր, որ սա անլուրջ վերբերմունք է Դանիել Իոաննիսյանի կողմից, ներկայացրել էր վարկային գծի վերաբերյալ տեղեկանք եւ վստահեցրել, որ ինքը ապօրինի չի հարստացել։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը