Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Մենք, իրավ, Մշակույթի նախարարության կարիք չունենք. մեկ սուպերնախարար կա, որ բոլոր ոլորտներից գլուխ է հանելու

«Իրատես» թերթը գրում է.

«Կրթության և գիտության նախարարությունն իր մեջ է ներառել նաև մշակույթն ու սպորտը: Մեկ սուպերնախարար կա, որ բոլոր ոլորտներից գլուխ է հանելու, հանդիպումներ ունենալու, բյուջե ղեկավարելու ու միմյանցից տարբեր ճյուղերը համեմելու ամենակարող համեմունքով՝ «դուխով», իսկ կառավարումից, ոնց էլ լինի, գլուխ կհանի՝ եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը կամ մի գեղեցիկ օր: «Այբ»-ում «հայտնաբերված» աղաղակող չարաշահումների մասին հայտարարությունը մեկ տարուց ավելի կարոտ է ապացուցման, այնպես որ սպորտի ու մշակույթի խառնածին օպտիմալացման արդյունքին կսպասենք որքան հարկն է:

Դեռ 2018-ին էր հայտնի, որ նախարարությունների թիվը կրճատվելու է, ու հենց այդ ժամանակ մշակութային գործիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հարցազրույցներ էին տալիս, ազատ տեսախցիկ փնտրում, որ խոսեն, արտահայտվեն, դժգոհություն հայտնեն, թե ինչպես կարելի է, որ մշակութային լուրջ ժառանգություն ունեցող երկիրը մշակույթի նախարարություն չունենա: Բայց բավական էր վարչապետի մեկ դիտարկում՝ «եթե մշակույթի նախարարության աշխատակիցները մի քանի ամիս շարունակ գործադուլ անեն, միևնույն է, մշակութային կյանքում ինչ-որ բան տեղի չի ունենա», ու մտավորականները «հանգիստ նստեցին տեղները»:

Երևի այդպես նստած էլ կմնան այնքան ժամանակ, մինչև բազմեն վաղուց երազած աթոռին: Անհնար է մոռանալ նախորդ իշխանությունների բարձր էշելոնի ներկայացուցիչներից առանձնապես շոշափելի չափերով գումարներ ստացած արտիստներից մեկի հիացմունքի խոսքը նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի մասին, երբ Օպերայի թատրոնում մշակութային գործիչների հետ հանդիպման եկած վարչապետին, ասաց. «Հիմա սա երա՞զ է, թե՞ իրականություն»:

Շատ կուզեի, որ երազ լիներ, որովհետև այդ օրը մտավորականի կերպարը հիմնովին փշրվեց իմ ներսում: Պալատական երգիչներ եղել են ու լինելու են միշտ, բայց դրան հակակշռող մտավորականություն է անհրաժեշտ երկրին, որ հասարակության միտքն արթուն պահի: Ո՞ւր են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի «թասիբին կանգնած» թատրոնների գեղարվեստական ղեկավարներն ու տնօրենները, որ ի պաշտպանություն աշխարհահռչակ մաեստրոյի ստորագրահավաք էին սկսել այն մարդու դեմ, որն այսօր դարձել է Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ:

Գուցե խիստ մտերմիկ զրու՞յց են ունեցել «դուխով» մարդկանց հետ ու արժանապատիվ հպարտությամբ հետ կանգնել ստորագրությունից: Անկեղծ ասած, ուրախ եմ, որ նախարարությունը, որպես այդպիսին, չի լինելու. ոչ այն պատճառով, որ մշակութային ժառանգության պահպանությունն ու հանրահռչակումն իդեալական վիճակում են, այլ որովհետև առավել փոքր բյուջե ունենալու պատճառով ժամանակավրեպ ներկայացումները բեմ չեն բարձրանա, անընդհատ նույն հեղինակների գրքերը չեն տպագրվի, ստեղծագործական միություններն ինքնաֆինանսավորվելու մասին կսկսեն մտածել, անհետաքրքիր, նույնաբովանդակ միջոցառումների ժամանակ ուղեղ չեն սղոցի և այլն:

Իհարկե, սա ընդամենն իմ ցանկությունն ու ենթադրությունն է, ու բնավ չեմ բացառում, որ փոքր բյուջեով անգամ կարող են շարունակվել հին ու բարի ավանդույթները:

Բացի այդ, ովքե՞ր են մեր դարավոր մշակույթի պահպանողներն ու հանրահռչակողները, ո՞վ է այսօրվա մտավորականը, արվեստագետը, որ Հայաստանին ու հային վերաբերող ժառանգությունը ոչ միայն պահպանելուն է ընդունակ, այլև աշխարհով մեկ տարածելուն: Վարչապետին ձոն նվիրողը, նրա սիրելին դառնալու համար երգեր ու բանաստեղծություններ գրողը բարոյական իրավունք չունի խոսելու մշակույթից, որքան էլ այն «իր մեջ լինի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: