Ի՞նչ անել աղիքային վարակներից խուսափելու համար․ ԱՆ խորհուրդները
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:
Սննդամթերքը բարենպաստ պայմաններում դառնում է սննդային միջավայր մանրէների աճման և բազմացման համար: Ամռանը լավ չլվացած մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը և ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ:
Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում աղիքային վարակիչ հիվանդություններով (70%-ն արձանագրվում է մինչև 6 տարեկանների շրջանում), ծերերը, քրոնիկական հիվանդություններով տառապող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:
Աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
մրգերն և բանջարեղենը նախքան օգտագործելը լավ լվանալ հոսող ջրով,
սննդամթերքը պահել փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու նպատակով,
շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում,խուսափել գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,
չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ: Այն օգտագործել միայն եռացնելուց հետո կամ խմել շշալցված ջուր,
աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի,
ծորակի ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
ձեռքերը լվանալ ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,
չլողալ լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ վերջիններս կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը