Ռոբերտ Քոչարյանի գործ․ Դատարանը հեռացել է ինքնաբացարկի շուրջ որոշում կայացնելու
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նեկայացված բողոքի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝ հունիսի 3-ին:
Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ համաձայն է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացված որոշման հետ:
Վազգեն Ռշտունին հիշյալ հարցազրույցում նաև ասել է՝ վերադաս դատական ատյան ունենք, վերադաս դատական ատյանը թող գնահատի՝ Ազարյանի դիրքորոշումը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։
Հիշեցնենք նաև, որ խոսքը վերաբերում է, 2018թ․ օգոստոսի 13-ին Ալեքսանդր Ազարյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը փոփոխելուն:
Հունիսի 3-ի դատական նիստի տեսագրությունը՝ այստեղ։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը