Ինչո՞ւ ՌԴ-ից ու Ղազախստանից Հայաստան դրամական փոխանցումներ չեն գալիս. Ջավադյանը պարզաբանել է
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան:
«Մենք ստուգել ենք այդ տեղեկությունները, դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե այդպիսի դեպքեր լինեն, տեղեկացնեն, խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն անում: Ակնհայտ է, որ ՀՀ-ում որեւէ խոչընդոտ չկա փող ընդունելու հարցում: Փոխանցում չանելն անհասկանալի է, որքանով մենք պարզել ենք, նման խնդիր չկա: Հնարավոր է փողերի լվացված հետ կապված խնդիրներ լինեն եւ այդ երկրներում գումարները չթողնեն»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե դա կարող է որեւէ կերպ պայմանավորված լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի հետ, Ջավադյանն ասաց, որ դա որեւէ կապ չունի իրականության հետ:
«Ինչո՞ւ, ասենք, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից փոխանցումներն ազատ գալիս են, Ռուսաստանից ու Ղազախստանից՝ չէ: Ես փորձել եմ խոսել Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ, այդպիսի խոչընդոտ չկա: Դա որեւէ կապ չունի ոչ վարչապետի այցի հետ, ոչ էլ ՌԴ իրավիճակի հետ: Ես շատ կասկածում եմ, որ հնարավոր է՝ լինեն տեխնիկական խնդիրներ՝ կապված հենց իրենց ներքին շուկայի զարգացումների հետ, հնարավոր է՝ այդ տեխնիկական խնդիրների պատճառով փոխանցումները չգան: Որեւէ խոչընդոտ չկա, ես վստահեցնում եմ»,- ընդգծեց Արթուր Ջավադյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը