Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Հյուսիս-Հարավ»-ի իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով բացահայտվել են չարաշահման նոր դրվագներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերեւույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:


Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր այլ դրսեւորումներ եւս, որոնց վերաբերյալ հարուցվել են երկու այլ քրեական գործեր, որոնք միացվել են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործին:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Ծրագրի Տրանշ 1-ի /Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ/ որոշ հատվածներում ենթակապալի պայմանագրի հիման վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կազմակերպմամբ պայմանագրի շրջանակներում խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ընկերության կողմից 2014թ. նոյեմբերի 21-ից մինչեւ 2016թ. հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կազմված կատարողական ակտերում, հանձնման ընդունման ակտերում եւ դուրս գրված հարկային հաշիվներում, պատվիրատուին խաբեությամբ եւ նրա վստահությունը չարաշահելով, հանձնվել են ոչ թե պայմանագրով նախատեսված չափանիշներին համապատասխան 771.652.520 ՀՀ դրամ արժեքով աշխատանքներ, այլ՝ ավելի ցածր չափանիշների՝ 556.615.520 ՀՀ դրամի աշխատանքներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 215.037.000 ՀՀ դրամ գումար եւ այդ գումարի չափով պետությանը պատճառվել է վնաս:

Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերեւույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա` 24.05.2019թ. հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ նույն ենթակապալառու ընկերության տնօրենը, ընկերության աշխատանքային գործունեության ընթացքում առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն առերեւույթ խուսափելու նպատակով, մի շարք ընկերություններից՝ առանց վերջիններիս կողմից ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, ձեռք է բերել ընկերության ծախսերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով մտցրել է օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթում, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ 30.04.2019թ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. մայիսի 31-ին նշված ենթակապալառու ընկերության իրական տնօրենին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերջինիս կողմից, որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարվել 200 մլն ՀՀ դրամ:

Քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաեւ նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված 31.900.000 ՀՀ դրամի, 3 մլն ՌԴ ռուբլու եւ 60.000 ԱՄՆ դոլար դրամական միջոցների վրա:

Լրացուցիչ կատարման ենթակա հարկային պարտավորությունների հստակ չափը պարզելու համար նշված ընկերությունում եւ ընկերությանը հարկային-հաշիվներ դուրս գրած մի շարք այլ ընկերություններում նշանակվել են հարկային ստուգումներ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: