Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներին Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասները Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում

Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետԴոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է ԱսիաԻմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ
Հայաստան

«Զանգահարեց ինչ-որ տեղեր, ասաց՝ ես հիմա իմ հալը կտեսնեմ». Արման Եղոյանի ու «Աշտարակի ձոր» ռեստորանի տնօրենի միջև վիճաբանության պատճառը ՀԴՄ-ն է եղել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը պարզաբանումներ է ներկայացրել երեկ իր մասնակցությամբ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ անհաջողություն ունեցա կիրակնօրյա հանգիստս անցկացնելու համար ընկերուհուս հետ այցելել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիր, մի կողմ թողնելով սպասարկման և սննդի որակի մասին դատողությունները, միանգամից անդրադառնամ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած Ռազմիկ Աբգարյանի ագրեսիվ պահվածքը հարուցած հանգամանքների շարադրմանը:

Հաշիվը փակելուց և մանրը ստանալուց հետո նկատեցի որ աշխատակիցը չի տրամադրել ՀԴՄ կտրոնը, պարզաբանում պահանջեցի մատուցողից, թե ինչու գումարը ստանալուց և մանրը վերադարջնելուց հետո հաճախորդին չի տրամադրվում ՀԴՄ կտրոն. վերջինս առաջարկեց այդ հարցով խոսել համալիրի տնօրենի հետ:

Մինչ համալիրի տնօրենին մոտենալը մատուցողը տպեց և ինձ տվեց ՀԴՄ կտրոնը: Տնօրենի հետ խոսելիս խնդրեցի պարզաբանել, թե ինչու հաճախորդին չեն տրամադրում ՀԴՄ կտրոն: Վերջինս ասաց, որ իրենք պարտավոր չեն կտրոնը հաճախորդին տրամադրել, իրենք տպում են կտրոնները, եթե ես բողոք ունեմ կարող եմ բողոքարկել համապատասխան մարմիններ, որոնք էլ կգան կստուգեն համակարգիչը և կտեսնեն, որ բոլոր կտրոնները տպված են: Իմ այն պարզաբանմանը, որ ինքը այնուամենայնիվ պարտավոր է գումարը ստանալուց հետո հենց հաճախորդի՛ն տրամադրել կտրոն, այլ ոչ՝ բանավոր հավաստիացնել, որ միշտ տպում են, և առաջարկել բողոքել համապատասխան մարմիններ, համալիրի տնօրեն ներկայացող Ռազմիկ Աբգարյանը սկսեց դրսևորել ակնհայտ անհարգալից ու ագրեսիվ պահվածք, իսկ երբ իմ ընկերուհին փորձեց լուսանկարահանել իր պահվածքը հենց այն նույն մատուցողը փորձեց խոչնդոտել նրան:

Իմ դիտարկմանը, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում հասարակական վայրում նկարահանումներ իրականացնել, համալիրի տնօրենն ասեց, որ իրեն դա շատ չի հետաքրքրում ու զուգահեռ սկսեց հարցուփորձ անել, թե ով եմ ես ու ինչ եմ արել այս երկրի համար ու նման այլ հարցեր: Ես ասացի, որ սովորական ՀՀ քաղաքացի եմ և պահանջում եմ, որ ինքը բոլոր գնումների համար ստացած գումարի դիմաց ՀԴՄ կտրոնները տրամադրի քաղաքացիներին: Ինքը սկսեց ինձ հրել, դուրս հրավիրել տարածքից, հետո էլ սկսեց փնտրել ինչ-որ հեռախոսահամարներ, զանգահարել ինչ-որ տեղեր, ասեց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ, իրեն պահում էր ագրեսիվ, օգտագործում հայհոյախառը արտահայտություննր և դրսևորում ակնհայտ խուլիգանական պահվածք: Վերջը զանգահարեց ոստիկանություն, ասեց, որ օպերատիվ խումբ գա և այլն: Խումբը եկավ, ես ներկայացրեցի իրավիճակը, ու արդեն ոստիկաններին ի պաշտոնե ներկայացա, որից հետո գնացինք ոստիկանություն և պատմեցինք այս ամենը:

Կարծում եմ, որ և՛ ոստիկանությունը, և՛ հարկային մարմինները նման քաղաքացիներով և տնտեսվարողներով շատ լրջորեն պիտք է զբաղվեն: Չգիտեմ՝ ով է նրանց այսքան ինքնավստահություն ներշնչել, որ իրենք կարող են իրենց թույլ տալ քաղաքացիների հետ խոսելիս նման ամբարտավանություն դրսևորել ու այսքան կոպտորեն խախտեն հասարակական կարգը»: