Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

ՍԴ դատավորի թեկնածուն կալանավորվել էր խարդախության մեղադրանքով

Hayeli.am-ը գրում է․ «ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում։

Ո՞վ է ՍԴ անդամի փաստաբան թեկնածու Վահե Գրիգորյանը: Նա, այսպես ասած՝ հայտնի է մի շարք աղմկահարույց իրավական գործերում։Ժամանակին Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր։ Նա համապետական ընտրություններից հետո հանդես եկավ ՍԴ-ում՝ 2008 թվականին՝ որպես ընտրություններում նախագահի պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, 2003-ին՝ նախագահի պարտված թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչ, 2017-ի խորհրդարանական ընտրություններում՝ պարտված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ։

Իսկ ավելի վաղ՝ Վահե Գրիգորյանի «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ն զբաղվում էր Հյուսիսային պողոտայի՝ Բյուզանդի 9,11 և 15 հասցեից վտարված բնակիչների դիմում-բողոքներով։ Սակայն 2005թ․ հոկտեմբերի 7-ին կալանավորվեց՝ խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: 2006թ․ փետրվարի 15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մեկ այլ ուշագրավ պատմություն էր՝ Հայաստանի սահմանամերձ գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հետ կատարվածը, երբ սխալմամբ նա հայտնվելով Ադրբեջանի տարածքում, 2014թ․ օգոստոսի 7-ին գերեվարվել էր։ Նրան տեսախցիկների առաջ նվաստացրել էին, ապա հայտարարվեց «սրտանոթային անբավարարությունից հանկարծամահ» լինելու մասին։ Գործը հանձնվեց Եվրադատարան՝ ՄԻԵԴ միջամտության և Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Վահե Գրիգորյանն ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի մեջ էր։

2018թ․ օգոստոսին, սակայն մամուլը գրեց, որ՝ Վահե Գրիգորյանը փաստացի տապալել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ամենահեռանկարային գործը: Կարեն Պետրոսյանի գործը կարճվել ու հանվել էր քննվել գործերի ցանկից այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն (տուժողի ծնողը) այլևս չի պնդում իր բողոքը: Բայց ի՞նչ էր պարզվել... 2014թ. հոկտեմբերի 29-ից հետո Եվրոպական դատարանը որևէ փաստաթուղթ չէր ստացել դիմողի փաստաբանից: Ավելին, 2015թ. հունիսի 30-ին նամակ էր հասցեագրվել Կարեն Պետրոսյանի և իրականում մեր բոլորի շահերը պաշտպանող փաստաբանին՝ պահանջելով վերջնական գանգատը ներկայացնել մինչև հուլիսի 24-ը, և կրկին որևէ փաստաթուղթ չի ուղարկվել: Փաստորեն, փաստաբանի անգործության պատճառով Հայաստանը կորցրել էր կարևոր աղմկահարույց գործ Եվրոպական դատարանում։

Առավել ուշագրավ էր 2005-ը, երբ Վահե Գրիգորյանը մեղադրվեց խարդախության, փաստաթղթերի կեղծման մեջ: Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանքը: Վ.Գրիգորյանը Բուզանդի փողոցում ապրող 4 ընտանիքների փաստաբանն էր: Նա պաշտպանում էր Բուզանդի փողոցից վտարված բնակիչների շահերը և կալանավորվել էր խարդախության մեղադրանքով: 2006թ. փետրվարի 15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, և 4 ամսվա ազատազրկումից հետո Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց: Վ.Գրիգորյանը կալանավորվել էր 2005թ. հոկտեմբերի 7-ին: Դե իսկ վերջերս, Վահե Գրիգորյանի անունը բավական բուռն շրջանառվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի գաղտնալսման փաստի հրապարակումից հետո։ Սեպտեմբերի 11-ին հրապարակված հեռախոսազրույցում, հիշեցնենք, ԱԱԾ տնօրենն անհրաժեշտ էին համարել կալանավորել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և չկալանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, քանի որ նա ՀԱՊԿ-ի պաշտոնյա է։ Այնինչ, ՀՔԾ պետն այն կարծիքին էր, որ պետք է նրան էլ կալանավորել, իսկ այդ գործընթացը սահուն անցկացնելու համար ՀՔԾ տնօրենն ասել էր, որ կդիմեն փաստաբան Վահե Գրիգորյանի օգնությանը՝ կգրի, կխոսա՝ որպես իրավաբան, փաստաբան, փորձագետ:Օրեր անց հրավիրված մամլո ասուլում ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն ասաց․ «Վահե Գրիգորյանի և իմ տեսակետները շատ հարցերում համընկնում են ․․․

Համագործակցում ենք որպես իրավաբաններ, ես Վահե Գրիգորյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից, և այս գործի հետ կապված մեր համագործակցությունը լրիվ պաշտոնական է, բայց գործից դուրս ես նրան ճանաչում եմ որպես իրավաբան և շատ հարգում եմ, և մեր տեսակետներն էլ այս գործի հետ կապված որոշ դեպքերում համընկնում են»:

Այնուհետև հայտարարություն տարածեց Վահե Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան էջում նշելով, որ մարտի 1-ի քրեական գործում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է, ներկայացուցիչն է նաև ՄԻԵԴ-ում. «Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմից և ՀՔԾ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի և տուժողների իրավահաջորդների անունից: Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար․․․ Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ է դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել և համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների»:

Այսպես էր Վահե Գրիգորյանը արդարացնում իր՝ ՀՔԾ պետից հրահանգներ ստանալը:Ահա, ողջ ճշմարտությունը Վահե Գրիգորյանը «փառապանծ» կենսագրության մասին: Այսպիսին է ՍԴ մուտք գործելու հավակնություն ունեցող փաստաբանը, իսկ ավելի ճիշտ՝ նրա «առաջխաղացմանը» նպաստող ներկայիս իշխանությունը»։