Որ ծառայությունների դեպքում կամ անձնագիր ստանալիս ե՞րբ պետական տուրք չի գանձվում. իրազեկում
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ֆեյսբուքի իր էջում իրազեկում է, թե կոնկրետ որ դեպքերում պետական տուրք չի գանձվելու՝ ՀՀ անձնագիր ստանալիս, այն փոխելիս կամ այլ ծառայություններից օգտվելիս:
Այսպես՝
Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելիս պետական տուրք չի գանձվում.
1) հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս
2) 16 տարին չլրացած երեխաներին, ինչպես նաև փախստական ճանաչված անձանց հաշվառելիս
3) 16 տարին չլրացած երեխայի հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
5) անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
6) հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո 1-ին անգամ տրամադրելիս
7) հին նմուշի անձնագիրը անապահովության ընտանեկան նպաստ ստացող (30.1 բալ և ավելի) ընտանիքի անդամին տրամադրելիս
8)նույնականացման քարտը անապահովության ընտանեկան նպաստ ստացող (30.1 բալ և ավելի) ընտանիքի անդամին տրամադրելիս
9) նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր
10)հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ
ա) դիմողը միայնակ կենսաթոշակառու է
բ) դիմողը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ է.
գ) դիմողը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ է
11) քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
12) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
13) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելիս,
14) Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելիս:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը