Երեւանի բնակիչները հարմարվե՞լ են աղբի հետ հարեւանությանը
Երեւանում աղբահանության խնդիրն արդեն ձանձնացրել է: Խնդիրն այնքան է արմատացել, որ բազմաթիվ երեւանցիներ պարզապես դադարել են նկատել աղբից գոյացած բլուրները, զզվելի տեսք ունեցող աղբամաններն ու գարշահոտը, ինչպես նաև տհաճ հետեւանքով երեւույթի մնացած «ուղեկիցներին»:
Մի քանի ամիսների ընթացքում այդ հարցի քննարկման արդյունքում բազմիցս արվել են նկատողություններ աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությանը, կազմակերպվել է մի քանի շաբաթօրյակ, խախտելով օրենսդրական ակտերը՝ ձեռք են բերվել աղբատար մեքենաներ, իսկ աղբի թափոնները դեռեւս պատշաճ կերպով չեն հավաքում:
Սակայն եթե Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները հարմարվել են աղբի հետ հարեւանությանը, զբոսաշրջիկներին դա հազիվ թե գրավի: Չէ՞ որ աղբի բլուրները տեղակայվել են Երեւանի հենց կենտրոնում: Օրինակ՝ ներքեւում տեղադրված լուսանկարն արվել է փոքր կենտրոնում ցերեկվա ժամերին: Ի՞նչ խոսք, դա Երեւանի հյուրերի շրջանում հաճելի հիշողություններ թողնելու ոչ ստանդարտ ձեւ է:
Իսկ եթե լուրջ խոսենք, ապա 2800-ամյակը տոնած քաղաքին հարիր չէ նման տեսքը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը