Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Տիկի՛ն, արդեն ձանձրացնում եք․ ԿԳ նախարարը՝ 1-ին դասարանցու ծնողին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ծովինար Սարգսյան անուն-ազգանունով կինն իր առաջին դասարան գնացող երեխային ընդունելության առցանց համակարգում ինչ-որ պատճառով չի կարողացել գրանցել․ երեխան դուրս է մնացել Չեխովի անվան դպրոցից, որի հարևանությամբ է ապրում։ Ամուսիններով դպրոց են գնացել, նախարարություն, դիմում են գրել, չի ստացվել։ Կինը սպասել է մինչև սուպերնախարարը շենքից դուրս գա, բացատրի և առանձնազրույցի վերջում ստացել է բառացի պատասխան՝ «տիկին, արդեն ձանձրացնում եք»։


Կինը նախ պատմեց, թե ինչու չի կարողացել առաջին անգամ գործարկվող համակարգից օգտվել։ «Վաղուց արդեն երեխայի տվյալները գրանցել էի, համակարգիչը ճանաչել էր մայր-որդի կապը, մինչև ծրագրի ակտիվանալը, ժամը 9-ին արթնացել եմ, հասցրել եմ գրանցել սոցքարտ և այլն, մինչև հասկացել եմ՝ ծրագիրը ոնց է աշխատում, ամեն դեպքում, մասնագետ չեմ, ցույց տվեց, որ դպրոցում տեղերը զբաղված են։ Ասացի՝ գոնե հասցնեմ Պուշկին գրանցեմ, բայց այնտեղ էլ չհասցրի»,- ասաց Ծովինարը։ Նրա խոսքով՝ ավագ որդին Չեխովի անվան դպրոցում է սովորում, որն իրենց տեղամասի դպրոցն է։

«Այսինքն՝ մեր դպրոցն է, էդ դպրոցը կառուցել են բնակիչների համար, երեխաների անվտանգության համար, որ փողոց չանցնեն, անվտանգ լինի դպրոց հաճախելը։ Կրակը չենք ընկել, որ այդ դպրոցի մոտ ենք ապրում, ուրիշ դպրոց լիներ, այնտեղ կտանեինք»,- ասում է կինը։

Նրա խոսքով՝ նախարար Արայիկ Հարությունյանն իրեն անգամ լսել չի ցանկացել։ Նախ ասել է․ «Չեք հասցրել՝ Ձե՛ր խնդիրն է», հետո, երբ կինը պատմել է, որ առավոտյան արթնացել է, չի հասցրել, ասել է՝ «գիշերը չքնեիք»։ Կինն առարկել է, որ անտրամաբանական է, երբ քաղաքի բոլոր ծայրամասերից գալիս են Չեխովի անվան դպրոց։ Այստեղ արդեն նախարարը պատասխանել է՝ «տիկի՛ն, արդեն ձանձրացնում եք, չեք հասցրել, երեխային մի՛ տարեք դպրոց»։ Ի վերջո, խորհուրդ է տվել երեխային տանել Մաշտոցի պողոտայում գտնվող դպրոցներից մեկը։ Կինն էլ ասել է, որ դրա համար երեխան պետք է 4 փողոց անցնի։

Նախարարն էլ՝ «Ձեր խնդիրն է, ոչնչով չեմ կարող օգնել»։ Ծնող- նախարար զրույցը մի քիչ էլ շարունակվել է․ կինն ասել է, որ վատառողջ է, շնչարգելում ունի, ոտքի վրա չի կարողանում կանգնել, մի՞թե Արայիկ Հարությունյանի խիղճը չի տանջում, ասել է՝ մայր եմ, եկել եմ իմ բալիկի իրավունքները պաշտպանեմ, Արայիկ Հարությունյան էլ ասել է, որ շատ ծնողներ են գալիս, բոլորին չի կարող օգնել։ Ի վերջո, երբ կինն ասել է՝ սիրուն բան չեք անում, պարոն նախարար, կնոջ վկայությամբ՝ Արայիկ Հարությունյանն ասել է․ «Չե՞ք վախենում Ձեր բառերի համար պատասխանատվության ենթարկվեք»։

Մեզ հետ զրույցում կինն ասաց, որ չի պատրաստվում նախարարական ամբիցիաների պատճառով երեխայի կյանքը վտանգել 9 տարի շարունակ։

«Ոնց հասկացա, մեր նախարարն ամբիցիոզ և խղճից զուրկ մարդ է, որովհետև անգամ իր դեմ արտասվեցի, ու իրա հեչ պետքը չէր։ Կարար ասեր՝ արի դիմում գրի, կամ՝ որ դպրոցում տեղ ազատվի, կտեղափոխենք։ Նա անգամ նախարար -քաղաքացի էթիկետը չպահեց»,- ամփոփում է Ծովինարը՝ Արայիկ Հարությունյանին բնութագրելով որպես անբեկանելի ու իրասածի մարդ։

Ծովինարը դեռ փորձելու է դիմել ԱԺ պատգամավորներին, հետո կմտածի այլ քայլերի մասին, եթե չընդառաջեն։

Նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում կրկին ներկայացրեց նոր կարգը՝ խնդրելով այն փոխանցել քաղաքացուն։

«Մենք փորձել ենք տարիներ շարունակ գործող սուբյեկտիվությունը հասցնել մինիմալի, երբ մոտեցել են տնօրենին և այլն։ Տեսա գրառում, թե, իբր, ժամը 9-ից դպրոցը փակ է եղել․ չի կարող նման բան լինել, որովհետև բոլոր դպրոցներում, որտեղ ուզել են, նորմալ գրանցվել են։ Մենք լայն տեղեկատվական արշավ ենք արել, ու անգամ հաղորդագրություններ ենք ուղարկել»,- ասաց Անժելա Կժդրյանը՝ հավելելով, որ տեխնիկական դժվարությունների համար կենտրոններ էին գործում, ինչի մասին նույնպես տեղեկացրել էին…

Խոսնակն ընդգծում է, որ դրանով համակրանք և այլ կոռուպցիոն սկզբունքներ են բացառվում։ Ի դեպ, նա ասաց, որ պատահական չէ, որ խնդիրն էլի Չեխովի անվան դպրոցի հետ է կապված։ Ասաց, որ մյուս դպրոցների հետ կապված՝ նման բաներ չեն լինում։

Ինչ վերաբերում է նախարարի կոպտելուն, ապա նրա մամուլի խոսնակն ասում է, թե չի հավատում՝ ճանաչելով նախարարին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: