Ժամանակավոր արդյունքներ՝ ԼՂ հարցով բանակցություններում. ինչի է սպասում հայկական կողմը
«168 ժամ» թերթը գրում է.
««Ենթադրաբար ՀՀ ԱԳ նախարարը նկատի ունի մարդասիրական ծրագրեր իրականացնելու հարցում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ևս ժամանակ պահանջեցին, քանի որ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը միանշանակ չընդունվեց: Սա իրավիճակային և ժամանակավոր լուծում է պահպանելու համար կողմերի միջև շփումները, որոնք սկսվել էին ամիսներ առաջ որոշակի ուռճացված ակնկալիքների և նախկինում արված անհեռատես հայտարարությունների ֆոնին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե սպասվում են դրական նորություններ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցած վերջին շփումներից:
Սկակովի կարծիքով՝ միանշանակ չէ, որ սա թուլացնելու է կողմերի միջև այն գլոբալ լարվածությունը, որը կա, և որի պատճառը բարդ հարցերի շուրջ անհամաձայնությունն է: Իր հերթին ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասել է, որ մարդասիրական ծրագրեր իրականացնելու շուրջ պայմանավորվածությունները համարում է առաջընթաց, բայց կարծում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախորդ տարվա բանակցությունների շնորհիվ վերադարձել են իրատեսականության դաշտ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար