Մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:
Այսօր մենք ոչ միայն նշում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պարտավորվածությունն ապահովելու յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի սկզբունքը և պաշտպանելու նրանց իրավունքները:
Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը, հոգատար ընտանիքում ապրելն ու մեծանալը: Այս հիմնարար արժեքների համար անհրաժեշտ է ապահովել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:
Մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը:
Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան:
Սիրելի՛ փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում ձեզ առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար