Մեր 29 աջակից բերման է ենթարկվել. «Ադեկվադ» ՀԿ
«Ադեկվադ» ՀԿ-ի 29 աջակից բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ «Ադեկվադը» հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Ինչպես գիտեք, առավոտյան ժամը 6-ից Երևանի 11 վարչական տարածքներում և 12 այլ քաղաքներում մեկնարկել է քաղաքացիական ակցիա, որը կրում է #ստիԾնունդը անվանումը, որի ընթացքում շուրջ 88 մասնակից ասֆլատին պատկերել է #sutnikol հեշթեգը։
Դրան խոչընդոտելու ուղղությամբ՝ համայնքապետերի և ոստիկանական ուժերի միջոցով, նախապատրաստական աշխատանքներ էին տարվում արդեն նախորդ օրվանից՝ գիշերային հերթապահություն սահմանելով փողոցներում և սպառնալով ձերբակալել մեր աջակիցներին՝ տանից դուրս գալուն պես։
Թե մեզ խոչընդոտելու և թե բերման ենթարկելու միակ նպատակն է լռեցնել մեզ՝ սահմանափակելով ազատ խոսքի ու կարծիքի արտահայտման, ազատ տեղաշարժի իրավունքը։
Բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում ու ևս մեկ անգամ պնդում, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում երկակի չափորոշիչներ՝ ջանալով ամեն կերպ խեղդել այլակարծությունը, քննադատությունը, իրական փաստերի և ստի բացահայտումը մեր կողմից»։
Ավելի ուշ ՀԿ-ն հայտնել է, որ իրենց անդամներին ոստիկանությունից ազատ են արձակում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը