ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն հանձն է առել ազատվել սորոսական ՀԿ-ներին բուհում գործունեություն ծավալելը խոչընդոտողներից
«Փաստ» երթը գրում է.
«Լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը իշխանությունների առջև հանձնառություն է ստանձնել ազատվել մի շարք կադրերից, մասնավորաբար, ըստ տեղեկությունների, առաջին քայլերից մեկը կլինի ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, պատճառը Սորոսի հիմնադրամի վերջնագիրն է: Խնդիրն այն է, որ Վահագն Վարագյանը, ի պաշտոնե զբաղվելով ԵՊՀ ակտիվ ուսանողական խմբերի հետ աշխատանքով, թույլ չի տվել Սորոսի ֆինանսավորած հ/կ-ներին գործունեություն ծավալել ԵՊՀ-ում: Մեր աղբյուրները նշում են, որ մասնավորաբար «Ռեստարտ» նախաձեռնությունը ԵՊՀ-ում տապալվել է հենց Վարագյանի գործողությունների շնորհիվ:
Եվ քանի որ իրավիճակ է փոխվել և Սորոսի հիմնադրամն իրեն իշխանության բաժնետեր է համարում, ապա եկել է Վարագյանի համար հատուցման, իսկ «սորոսական» հ/կ-ների համար՝ իրենց անխոչընդոտ մուտքը Մայր բուհ ապահովելու ժամանակը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ավելորդ աղմուկից և համալսարանականների դիմադրությունից խուսափելու համար ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հանձնարարվել է ոչ թե ուղղակի աշխատանքից ազատել Վահագն Վարագանին, այլ մեկ ամսվա ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ գումարել և ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու որոշում կայացնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար