Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Քրեական հետապնդման սկիզբ են հանդիսացել Վիկիլիքսի հրապարակումները. Արմեն Գևորգյան

Վերջերս ԱՄՆ կառավարությունը նոր՝ ավելի լուրջ մեղադրանքներ է առաջադրել Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ գաղտնի բնույթ ունեցող տեղեկատվության հրապարակման և տարածման դրվագի հետ կապված։ ԱՄՆ կառավարությունը, ըստ էության, պնդում է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և Վիկիլիքսը համարում է ապօրինի տեղեկատվության աղբյուր։ Այս փաստը մեզ համար ավելի ուշագրավ է դառնում այն առումով, որ Հայաստանում Վիկիլիքսի հրապարակումների հիման վրա մեղադրանք է առաջադրվել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։ Ընդ որում, Հայաստանն առայժմ առաջին և միակ երկիրն է, որ հիմնվելով Վիկիլիքսի տեղեկությունների վրա, մեղադրանք է առաջադրել։ NEWS.am-ը Արմեն Գևորգյանի հետ զրուցել է Վիկիլիքսի տեղեկությունների հիման վրա մեղադրանք առաջադրելու և այն մասին, թե արդյոք Վիկիլիքսի նյութերը կարող են օգտագործվել, օրինակ, մեր պաշտոնատար անձանց վեթինգի ենթարկելու նպատակով։

Որքանով hիշում եմ, Ձեզ մեղադրանք առաջադրելու օրերին քննչական մարմնի ղեկավարությունը սկզբում ընդունում էր Վիկիլիքսի հետ առաջադրված մեղադրանքի կապի մասին փաստը, այնուհետև սկսեց հերքել։ Ինչպե՞ս կբացատրեք նախաքննական մարմնի նման պահվածքը։


Դիտարկումը ճիշտ է։ Իսկապես, 2018թ․օգոստոսի 3-ին Հանրային հեռուստատեսության եթերում տված հարցազրույցի ժամանակ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց այդ ժամանակ ինձ առաջադրված մեղադրանքիև Վիկիլիքսի հրապարակումների կապի մասին։

Ընդորում, նա հատուկ նշեց, որ այդ մեղադրանքը կապ չունի սահմանադրական կարգի տապալման դրվագի հետ։ Կարող եք ևս մեկ անգամ դիտել այդ հարցազրույցը։ Արդեն մեկ շաբաթանց, մեկ այլ հարցազրույցի ժամանակ, նա արդեն պնդում է, որ Վիկիլիքսի հրապարակումը արդարադատության իրականացումը խոչընդոտելու դրվագովներ կայացված մեղադրանքի հետ կապ չունի։Ամենայն հավանականությամբ, արդեն այդ ժամանակ նրանք սկսել էին գիտակցել այն, որ Վիկիլիքսի հրապարակումների և քրեական հետապնդում սկսելու միջև կապը խնդրահարույց է։ Այնուամենայնիվ, այս հանգամանքից արդեն խուսանավել չի ստացվելու, քանի որ ինչքան պաշտոնատար անձինք փորձեն իրենց իրականացրած քննությունը վանել Վիկիլիքսից, միևնույն է՝ քրեական գործն արդեն դատարանում է ու վաղ թե ուշ բոլորի համար է ակնհայտ դառնալու, որ այդ դրվագով քննությունն իրականացվել է Վիկիլիքսի նյութերի հիման վրա և, հատկապես, այդ նյութերն են իմ նկատմամբ քրեական հետապնդման սկիզբ հանդիսացել:

Արդյոք Ձեզ հայտնի՞են այլ դեպքեր, երբ Վիկիլիքսի հրապարակումների հիման վրա քննություն է սկսվել և մեղադրանք առաջադրվել։

Այս պահին մենք ուսումնասիրում ենք այն աղբյուրների տեղեկատվությունը, որոնք գտնվում են բաց հասանելիության տիրույթում։ Դեռևս նման փաստ չի հայտնաբերվել, միակ հայտնի դեպքը ինձ առաջադրված մեղադրանքն է: Սակայն մենք պատրաստվում ենք նաև դիմել ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք իրենց հայտնի է մեկ այլ դեպք, երբ Վիկիլիքսի հրապարակած տեղեկությունները քննության առիթ դարձած լինեն։

Դուք դիմե՞լ եք ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներին այլ երկրներում քրեական հետաքննության նպատակով Վիկիլիքսի հրապարակումների օգտագործման օրինականությունը ճշտելու նպատակով։

ԱՄՆ-ում Վիկիլիքսի հիմնադիր Ասանժի նկատմամբ նոր մեղադրանքների առաջադրման մասին տեղեկություններից հետո փաստորեն պարզ դարձավ, որ այդ երկրի կառավարության համար Վիկիլիքսը համարվում է գաղտնի, չստուգված տեղեկատվության տարածման անօրինական աղբյուր։ Այդ իսկ պատճառով, մենք պատրաստվում ենք պաշտոնապես դիմել ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին, ամենայն հավանականությամբ, այս փուլում՝ դեռ ԱՄՆ դեսպանատուն, խնդրելով պարզաբանել մի շարք էական հանգամանքներ.

Առաջին․ Արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը կայքը համարում է տեղեկատվության ապօրինի աղբյուր։

Երկրորդ․ Որքանո՞վ այլ երկրների կառավարություններն իրավունք ունեն օգտագործել Վիկիլիքսի հրապարակումներն իրենց երկրներում քրեական և այլ բնույթի հետապնդումներ իրականացնելու նպատակով։

Երրորդ․ Այն, ինչի մասին արդեն նշվեց․աշխարհում այդպիսի քրեական հետապնդումների ինչպիսի՞ փորձ կա և դրանք ի՞նչ իրավական հետևանքներ կարող են ունենալ։ Որքանո՞վ է ԱՄՆ կառավարությունը տեղեկացված, որ ՀՀ-ում մեր երկրի քաղաքացու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Վիկիլիքսի հրապարակման հիմքով։

Չորրորդ․ Արդյոք ՀՀ կառավարությունը դիմե՞լ է ԱՄՆ կառավարությունը, խնդրելով տրամադրել դիվանագիտական առաքելության տրամադրության տակ առկա նյութեր և հարցաքննել այն աշխատակիցներին, ովքեր հիշատակված են համապատասխան հրապարակումներում։

Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են արդյոք այսուհետ Վիկիլիքսի հրապարակումները նոր հետաքննություններ սկսելու պատճառ դառնալ, կամ օգտագործվել այլ իրավական գործընթացների շրջանակներում։ Չէ՞ որ Հայաստանին վերաբերող հրապարակումներում բավականին շատ են հետաքրքիր փաստերն ու տվյալները։ Կարո՞ղ են արդյոք դրանք օգտագործվել մեր պաշտոնատար անձանց վեթինգի ենթարկելու նպատակով։

Կարելի է փաստել, որ Հայաստանում արդեն առկա է նման նախադեպ։ Որքանով է այն ընդունելի, դա այլ հարց է։ Կարծում եմ, որ նման պրակտիկան կարժանանա նաև ԱՄՆ կառավարության համապատասխան գնահատականին, քանի որ դիվանագետների և այլ պաշտոնյաների ծառայողական նամակագրության գաղտնիության, այս կամ այն երկրի ներկայացուցիչների հետ հարաբերություններում կոնֆիդենցիալության սկզբունքի անձեռնմխելիությունը կասկածի տակ դնելու լուրջ հիմք կդառնա, ինչը լուրջ խնդիրներ կարող է առաջացել արդեն միջազգային հարաբերություններում փոխադարձ վստահության տեսանկյունից:

Կարելի՞ է արդյոք Ձեր ասածից եզրակացնել, որ Դուք դարձել եք Վիկիլիքսի հրապարակումների առաջին «զոհը»։

Քանի որ այս պահի դրությամբ հայտնի չէ որևէ այլ երկրում նմանատիպ նախադեպի օրինակ, ապա կարելի է Ձեր հարցին դրական պատասխան տալ։ Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ ՀՔԾ-ն, ունենալով Վիկիլիքսի հրապարակումները, որևէ միջոց չի ձեռնարկել պարզելու, թե արդյոք ամերիկյան կողմը իրականում տիրապետում է նման տեղեկատվության, թե ոչ: Եթե այո` ապա ստանալու դրանք հիմնավորող նյութերը, ինչպես նաև ստուգելու նշված տեղեկությունների հավաստիությունը: Ամեն դեպքում եկեք չմոռանանք մի կարևոր հանգամանք ևս. ինձ մեղադրանք է առաջադրվել Վիկիլիքսի նյութերով՝ դրանց հրապարակումից 9 տարի անց: