Դավիթ Տոնոյանը և Բրյուսովի անվան համալսարանի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է մարտի 24-ից 29-ը Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի կազմակերպմանն էական աջակցություն ցուցաբերած` Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, օլիմպիադայի ժյուրիի անդամներին և լավագույն արդյունքներ արձանագրած մասնակիցներին:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համալսարանն արդյունավետ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ իր մասնակցությունն ունենալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում արդեն երկրորդ անգամ անցկացվող օլիմպիադայի ընթացիկ և նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը, արդյունավետ համարելով ՀՀ պաշտպանության նախարարության և կրթօջախի համագործակցությունն ու ընդգծելով համալսարանի ուսանողների ակտիվ մասնակցությունը օլիմպիադայի աշխատանքների կազմակերպմանը, համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական:
Հանդիպման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մի շարք դասախոսների և ուսանողների խրախուսել է պատվոգրերով:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար